Ծնողներս ամուսնացած են ավելի քան 30 տարի, ապրում են գյուղում․․․Այդ ընթացքում երբեք չեմ նկատել, որ նրանք միմյանց հան-
դեպ ջերմ զգացմունքներ ցուցաբերեն։Մի քանի պատմություն, որոնք սիրո մասին են: Սերն իսկապես զարմանալի երևույթ է, քանի
որ կարող է արտահայտվել ամենատարբեր եղանակներով:
1․ Ծնողներս ամուսն ացած են 30 տարուց ավել, ապրում են գյուղում: Երբեք չեմ նկատել, որ նրանք ցուցա դրեն միմյանց հանդեպ
ջերմ զգացմունքներ: Բայց ամեն տարի մայրիկիս ծննդյան օրը հայրիկս վաղ առավո տյան բերում է նրա համար դաշտի ծաղիկներ,
որոնք մայրիկս պաշտում է: Հայրիկս հավաք ում է ծաղիկներ ու սարքում ծաղկեփունջ՝ անկախ եղանակից ու գործերից: Իսկ մայ-
րիկս ամաչելով վերցնում է ու քնքուշ ժպտում:

2․ Համացանցով մոտ 3 ամիս մի երիտասարդի հետ էի շփվում: Հետաքրքրել էր ինձ, ու դա փոխադարձ էր: Սակայն ինձ համար զար-
մանալի էր այն, որ նա ինձ չէր հրավիրում հանդիպման,չնայած որ առավոտից երեկո փոխանակվում էինք հաղորդագրություններով:
Բնական աբար, չէի հարցնում պատճառը: Նա հետաքրք րվում էր, թե ինչ նախասիրություններ ունեմ, ինչ եմ սիրում ուտել, ուր եմ
հաճախ գնում, ինչ ծաղիկներ են ինձ դուր գալիս:

Վերջապես ժամադրեց ինձ ու մենք հանդիպեցինք: Նա բերել էր իմ սիրած ծաղիկներից, բացի այդ նվիրեց օծանելիք, որն իմ ճաշա-
կով է: Միայն 1 տարի անց նա պատմեց, որ այն պահին գու մար չուներ, քանի որ արհեստ էր սովորում և դեռ չէր աշխատում: Սա-
կայն չէր համբերել և վաճառել էր հին մեքե նան, որպեսզի որքան հնարավոր է ինձ շուտ կանչի հանդիպման:
3․ Մենք ամուսնացած ենք 8 տարի: Վերջերս առանց տրամադրո ւթյան էի արթնացել, հիվ անդ էի, բայց միևնույնն է՝ վեր կացա, ա-
մուսնուս համար սուրճ և նախաճաշ պատրաստեցի, ճանապարհեցի աշխատանքի ու նորից պառկեցի: 15 րոպեից եկավ ամուսինս,
մահճակալիս կողքի տումբային մի տուփ իմ սիրած թխվածքից ու հյութ դրեց, համբուրեց և արագ հեռացավ:Ու հանուն նման պահե-
րի ես պատրաստ եմ ամեն ինչ անել, որ նա ինձ հետ երջանիկ լինի:

4․ Ամուսինս երազում էր սմարթ հեռուստացույց ունենալու մասին, ու դրա համար երկար ժամանակ գումար էր հավաքում, քանի որ
չէինք կարող միանգամից այդքան գումար տրամադրել: Բայց արդյունքում նա ողջ գում արը տվեց ինձ, որ տեսողության լազերային
վերակակգնում անեմ, որպեսզի էլ ակնոց չգնեմ: Իսկ հեռուս տացույց դեռ կհասցնենք գնել…
