Ծննդատնից դուրս գրվելուց միայն 5 օր անց հայտնվեց ամուսինս ու սկսեց կմկմալ, թե․․․Ես չկարողացա ներել նրան։Ուղիղ ժամը 12
— ին ես պետք է դուրս գրվեյի ծննդատնից: Բժիշկները նշել էին, որ հարազատները պետք է ավելի վաղ գան, որպեսզի ձևակերպեն
անհրաժեշտ փաստաթղթերը և չսպասեցնեն մյուսներին, ովքեր նույնպես պետք է դուրս գրվեն։

Ամուսնուս այդ մասին նախօրոք ասացի,որպեսզի նա կարողանա հասցնել իր գործերը։Նա ասաց, որ ամեն ինչ կչեղարկի, եթե պետք
է, բայց ծննդատուն կգա ժամանակին։Դուրս գրման օրը ես զանգեցի նրան,նա պարզապես գնում էր աշխատանքի: Ես վստահ էի, որ
նա ամեն ինչ ծրագրել էր։Արդեն տասնմեկին, բոլոր հարազատները սկսեցին հավաքվել,սկզբում իմ ծնողները,ապա ամուսնուս ծնող-
ները:

Արդեն ծննդատունը լքել էին մյուս մայրերը երեխաների հետ, որոնց դիմավորել էին երջանիկ ամուսիններն ու ընտանիքները ։Բայց
իմ ամուսնուն մենք չկարողացանք զանգահարել: Զանգահարեցին բոլորը հերթով: Նրա հեռախոսը անջատված էր: Ես նրան սպա-
սում էի մինչև վերջ, հույսս չէի կորցնում։Ի վերջո, այդ օրը ինձ վերջին հերթին դուրս գրեցին: Բնակարանի բանալիներ չունեի,քանի
որ չգիտեյի, որ տուն կվերադառնամ առանց ամուսնուս ։

Այդ պատճառով ես ու երեխաս գնացինք իմ ծնողների տուն: Ուշ երեկոյան ամուսինս հայտնվեց ծաղիկներով և ասաց, որ մոռացել է
որ այսօր մեր դուրս գրման օրն է: Ես նրան ամեն ինչ կներեյի, բայց միայն ոչ մոռանալը այդ կարևոր պահը:Հայրս նրան դուրս շպր-
տեց բնակարանից:Ես հատատ որոշել եմ որ կբաժանվեմ նրանից: մնում է միայն իրերի տեղափոխության հարցը լուծել:
