Մեր ընտանիքում արդեն երկու աղջիկ է ծնվել, իսկ շրջապատի մարդիկ կարծում են, որ մենք ամբողջ ժամանակ մտածում ենք նրա մասին, որ որդի չունենք:Չեմ հասկանում, թե ինչպես է նման բան անցնում նրանց մտքով: Մի օր հարևանուհիս տեսավ, որ հղի եմ և սկսեց հարցուփորց անել:

Երբ իմացավ, որ նորից աղջիկ ենք ունենալու, ինձ այնպես խղճաց, որ քիչ էր մնում հավատայի, որ դա իսկապես վատ է: Ինձ ու ամուսնուս համար կարևոր է, որ առողջ երեխաներ ունենանք, իսկ սեռը կարևոր չէ:Երբ հետա-զոտման ժամանակ պարզ էր դարձել, որ երեխան աղջիկ է, նույնիսկ բժիշկը խղճաց ինձ՝ ասելով, որ ամուսինս հաստատ որդի էր ուզում:

Ինչու՞ է մարդկանց թվում, որ մենք այսքան երեխա ենք ունենում, որպիսի տղա ծնվի:Դա այդպես չէ, հավատա-ցեք:Դուրս գրման օրն ամուսինս եկավ ծաղիկներով և վարդագույն փուչիկներով, մեր ավագ դուստրերն էլ բոլո-րից շատ էին ուրախանում: Մեր երեխաները մեզ ամեն օր երջանկացնում են:
Իսկ այն մարդիկ, ովքեր կարծում էին, որ մենք քնում և արթնանում ենք որդու մասին մտքերով, մեզ հետ միա-սին ուրախանում են մեր աղջիկներով:
