Ծաղկազարդի օրը եկեղեցում մի տեսարանի ականատես եղա․ Փոքրիկ տղան նայելով Հիսուսի նկարին ասաց՝ դեղագործն ասաց, որ մայրիկիս հրաշք դեղը քեզ մոտ է
Փոքրիկը նայելով խաչված Հիսուսի պատկերին ասաց. «Դեղա գործը ասաց, որ մայրիկիս հրաշք դեղը մոտդ է. ունեցածս դրամը սա է, վերցրու՛ և տուր այն»: Հինգ տարեկան մի փոքրիկ մտնում է դեղա տուն, ցույց տալով իր մոտ եղած դրամները, հարցնում է դեղագործին.
-Այս դրամներով կարո՞ղ եմ հրաշք գնել:Դեղ ագործը լսում է փոքրիկին և զարմացած հարցնում,թե ով է պատվիրել իրեն «հրաշք» գնել: Փոքրիկը պատասխանում է.
-Բժիշկը ասաց, որ մայրդ միայն հրաշքով կբժշկվի, խնդրում եմ օգնիր ինձ, իմ դրամները բավակա՞ն են: Դեղագործը ասում է փոքրիկին.

-Երանի թե այդ դեղը մոտս լիներ, ես ան վճար կտայի, որով հետև մայրիկիդ շատ ես սիրում: Քո մայ րիկի դեղը միայն Քրիստոսի մոտ կա, գնա եկեղեցի և դիմիր Նրան, որովհետև Հիսուս Քրիստոսը փոքրերին շատ է սիրում, ու կլսի քո խնդրանքը: Փոքրիկը վազելով եկեղեցի մտավ, կանգնեց խաչված Հիսուսի պատկերի առջև և ասաց.
-Գիտեմ՝ խաչված ես, ցավերի մեջ ես, ինձ լսելու ժամանակ չունես, բայց դե ղագործը ասաց, որ մայրիկիս «հրաշք» դեղը մոտդ է: Մայրի կիս շատ եմ սիրում, և իմ ունեցած դրամ ները սրանք են, որ հավաքել էի հեծանիվ գնելու համար, վերցրո՛ւ սրանք, և խոս-տանում եմ, որ կվերադառ նամ և կօգնեմ քեզ, որ խաչից իջնես, միայն խնդրում եմ, արագ տուր: Փոք րիկը ոչ մի պատասխան չը-լսեց պատկերից, և գոռալով ասաց.
-Եթե չօգնես ինձ, ես կբողոքեմ Քո Մայրիկին: Եթե դու էլ ինձ պես սիրում ես Քո մայ րիկին, խնդրում եմ, շտապ տուր դեղը, ես ան-պայման կվերադառնամ քեզ օգնելու համար: Քահա նան լսում է փոքրիկի աղմկոտ ձայնը, մոտենում և ասում է.
-Հիսուս ամեն ինչ լսում է, կարիք չկա գո ռալու, նա ինձ ուղարկեց, որ ես քեզ հետ գամ մայ րիկիդ մոտ: Տա՛ր ինձ ձեր տուն: Փոք-րիկն ու քահանան քայլեցին դեպի տուն, ճանապարհին փոքրիկը պատմեց եղելությունը, մոր հիվանդությունը, անկողին ընկնելը և թե ինչպես բժիշկը ասել է, որ միայն հրաշքը կբուժի մայրիկիդ, իսկ դեղագործը ասաց, որ միայն Հիսուս ունի այդ դեղը:
Երբ տուն հասան, մոր սենյակը մտան, սակայն անկողինը դատարկ էր. փոքրիկը ձայն տվեց մայրիկին: Այդ ժամանակ մայրը խոհանոցից դուրս եկավ, գրկեց փոքրիկին և ասաց.
-Բժիշկը, որ ինձ բժշկեց, բարևեց քեզ, և ասաց, որ ինքն էլ է իր մայրիկին շատ սիրում: Որ տեղի՞ց ես ճանաչում նրան: Այդ ժամա-նակ քահանան միջամտեց նրանց խոսակցությունը և ասաց.
-Տեսա՞ր, արեց այն, ինչ ու զում էիր, նույնիսկ մեզանից շուտ ե-կավ…
