Խմորիչով դիմակի շնորհիվ իմ մազերն իրենց փարթամությամբ և գեղեցկությամբ շլացնում են բոլորին, սիրով կիսվում եմ այս հնարով

Խմորիչը հարուստ է վիտամիններով և միներալներով, և դրա շնորհիվ խմորիչով դիմակները շատ օգտակար են մազերի համար: Խմորիչով դիմակ Բաղադրիչներ 1 ճաշի գդալ ջուր 1 ճաշի գդալ խմորիչ 1ճաշի գդալ շաքարավազ 1 ճաշի գդալ մեղր 2 թեյի գդալ մանանեխի փոշի Կիրառման եղանակը Խմորիչ լուծել տաք ջրում և ավելացնել շաքարավազը՝ խմորման գործընթացն արագացնելու համար:

Երբ խմորիչն ակտիվանա, ավելացնել մեղրը և մանանեխի փոշին: Դիմակը քսել գլխամաշկին և մազարմատներին: Այնուհետև վրայից գլխին անցկացնել պոլիէթիլենային գլխարկ և փաթաթել սրբիչով:

Թողնել 1 ժամ, այնուհետև լվանալ սովորական շամպունով: Խմորիչով և պղպեղի թուրմով դիմակ Բաղադրիչներ 30 գ չոր խմորիչ 2 ճաշի գալ պղպեղի թուրմ 1 ճաշի գդալ ջուր Կիրառման եղանակը Խմորիչը լուծել ջրում, այնուհետև ավելացնել պղպեղի թուրմը:

Դիմակը քսել գլխամաշկին և մազարմատներին, այնուհետև գլխին անցկացնել պոլիէթիլենային գլխարկ և փաթաթել սրբիչով: Թողնել 20 րոպե և լվանալ: Այս դիմակը չի կարելի 20 րոպեից ավել թողնել, այլապես հնարավոր է մաշկը գրգռվի:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика