Ամբողջ աշխարհում կա լոբու 400 տեսակ: Դրանք տարբերվում են չափով և գույնով` սպիտակից (գաճաճ լոբի, բոստոն), բեժից` մուգ բծերով (բծավոր կամ սև աչքերով լոբի), կանաչից (ֆլաժոլետ), մինչև վարդագուն և սև (որն ավելի տարածված է Լատինական Ամերիկայում):
Դրանք բոլորը պարունակում են մեծ քանակությամբ բուսական սպիտակուց, սակայն, տարբերվում են հանքային տարրերի բաղադրությամբ և էնրգետիկ արժեքով: Թարմ մաքրած լոբին B, C, և E վիտամինների հարուստ աղբյուր է:
Բացի այդ, լոբին պարունակում է շատ կալիում, կալցիում և ֆոսֆոր: Որոշ տեսակներում կա նաև երկաթ (կանաչ լոբի), ֆոլաթթու (մունգ, պինտո, սև աչք), սելեն (սև աչք) և ցինկ (կարմի, ռենալ և սև լոբի):

Լոբու հատիկներում առկա լեցիտինը դասվում է բարդ ճարպերի շարքում և բարենպաստ ազդեցություն է գործում ուղեղի և նյարդային հյուսվածքների վրա, լավացնելով մեր ուշադրությունը և հիշողությունը: Լեցիտինը նաև բարձրացնում է ուրցագեղձի ակտիվությունը. ներզատիչ գեղձ, որը կարգավորում է բջիջների իմունիտետը:
Դրա համար լեցիտինն անհրաժեշտ է շրջակա միջավայրի թունավոր նյութերը մարդու օրգանիզմից հեռացնելու համար: Այն նաև նպաստում է զարկերակներով ճարպի տեղափոխմանը և կարևոր դեր է կատարում արյան մեջ խոլեստերինի մակարդակի իջեցման գործում:
Սա նվազեցնում է աթերոսկլորոզի և սրտանոթային այնպիսի հիվանդությունների առաջացման վտանգը, ինչպիսին է շատ տարածված արյան բարձր ճնշումը:
