Տեղեկացրել էինք, որ քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում առավոտյան կաթվածա-հար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։Համացանցում տեսանյութ է տարածվել` ինչպես են աշխատանքի շտապող քաղաքացիները դժգոհում ակցիայի մասնակից-ների գործողություններից. «Ուզում եմ գնամ, իմ օրվա հացի փողն աշխատեմ:

Ես 100 դրամով պիտի գնամ, հասնեմ տեղ, ուշանում եմ», «Հինգ հոգով եկել եք, ի՞նչ եք ուզում, դուք մեծամաս-նությանը հարցրել ե՞ք», «Չես ամաչո՞ւմ, երիտասարդ ես, մի խայտառակի հայ ազգի անունը, գնա կռվի, ոչ թե սենց բաներ արա ու խոչընդոտի մարդկանց երթևեկը»,- ասում էին ուղևորները` ակցիայի մասնակիցներին: Վերջինները նրանց անվանում էին «մոլորվածներ»:
Ի դեպ, քիչ առաջ տեղեկացանք, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները վերսկսվել են:
Տեսանյութը դիտեք ստորև՝
