Լավ ձեր լկ տիությունը չափ ունի՞, ստամոքսը դատարկ չթողնելու համար Արցախը վերածել մանրադրամի եւ դրանից հետո շարունակել՝ ազգային արժեքներից ու հայրենասիրությունից բարբաջե՞լ, լինելով Ազգային ժողովի պատգամավոր, իմանալով իրականում ինչ է ասել Վարչապետը , ֆեյք էջից տարածե՞լ լկ տի սուտ ընդդեմ գործող Գերագույն Գլխավոր Հրամանատարի թե այժմ էլ կասեք չի ծառայել։

Հա՜, չի ծառայել, բայց ծառայողներին բարձրակարգ սնունդ է տալիս, չի ծառայել, բայց ծառայողների աշխատավարձն է բարձրացրել, չի ծառայել, բայց օդուժ է ձեռք բերել, չի ծառայել, բայց դիրքերի մեծ մասը խմելու ջուր է քաշել, չի ծառայել, բայց դիրքերի կանսերվի բանկեքը

փոխարինում է գերժամանակակից տեսադիտարկման սարքերով, որից նեղվում է հակառակորդի ՊՆ նախարարը, չի ծառայել, սակայն ծառայողների հագուստի, կոշիկի, ներքնաշորի որակն է լավացրել, չի ծառայել, բայց սեւազգեստ մայրերի ձեռքն է համբուրում եւ իր սենյակ ու տուն հրավիրում, ոչ թե ասֆալտին քարշ տալիս։

Ո՞վ եք դուք, ոչ մի սկզբունք չունեցող, փողի կուսակցություն եք դուք, որ խոսում եք բարձր արժեքներից, սակայն լկ*ի կեղծիք տարածելու համար ներողություն չեք խնդրում, ձեր հայտնի պատգամավորին չեք կանգնեցնում, թերեւս դուք ամենալավն եք նկարագրել ձեզ, ձեր տված ղազագրերով։
