Լшվրովը հшյերին հիշեցնпւմ է ԽՍՀՄ-ը, իսկ հիշп՞ւմ է, թե ինչ էին գրпւմ шդրբեջшնցիները Երևшն եկпղ գնшցքների վրш

Հայաստանի արտաքին գործերի նախա րար Արա Այվազյանի հետ առաջին հանդիպ մանը, որ տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ին Մոսկվայում, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը անդրադարձել է ԽՍՀՄ-ին՝ Սպիտակի երկրաշարժի տարելիցի առիթով, ըստ էության, այդպիսով երևի թե բացահայտելով ռեգիոնի և մասնավորապես հայկական պետա կանության հետ կապված ռուսական քաղա քականության նոր պլաններ:

«Իհարկե, հիշում ենք, որ այսօր Սպիտակի երկրաշարժի տարելիցն է, և մեր ցավակցությունն ենք հայտնում այդ կապակցությամբ: Ես հիշում եմ, թե որքան ընդգրկուն էր արձագանքը տեղի ունեցած ողբերգությանը ԽՍՀՄ-ում: Հույս ունեմ, որ նման բնական աղետների նկատմամբ մեր կոլեկտիվ պատրաստությունն այսօր շատ ավելի բարձր մակարդակում է»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը:

Հետաքրքիր է, ինչո՞ւ է Սպիտակի տարե լիցը հիշելով, Լավրովը հիշատակում «ԽՍՀՄ ընդգրկուն արձագանքը»: Բանն այն է, որ այդ ընդգրկուն արձագանքում է և այն, որ այդ ժամանակ ադրբեջա նական երկաթուղով Հայաս-տան եկող մարդասիրական օգնությունը Բաքվից ուղեկցվում էր աղետի զոհ դարձած Հայաստանին հասցեագր-ված «շնորհավորանքներով», որ գնացքների վրա գրառում էին ադրբեջանցիները: Լավրովը հիշո՞ւմ է դրանք, հիշելով Սպիտակի երկրաշարժն ու «ԽՍՀՄ ընդգրկուն արձագանքը»:

Բանն այն է, որ դա լոկ մեր հիշեցումը չէ Լավրովին, այլ հարցադրում, կապված ռեգիոնալ նոր պլանների հետ, որ արտահայտել է նաև Արա Այվազյանի հետ հանդիպմանը: «Այդպիսով, մենք Կովկասը հակասությունների տա-րածաշրջանի կվերածենք կայունության և ծաղկման տարածաշրջանի՝ ի շահ այնտեղ ապրող ժողովուրդների»,- ասել է ՌԴ արտգործնախարարը՝ խոսելով նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի մասին: Փաստորեն, Կովկա-սը հակասությունների տարածաշրջանից ծաղկուն տարածա շրջանի վերածելուն խանգարում էր հայկական հաղթանակը, և պետք էր դրա չեզոքացումը ռեգիոնալ ծաղկուն և բարգավաճ մթնոլորտը Ռուսաստանի հովա-նու ներքո զարգացնելու համար:

Ահա այստեղ է, որ հարկ է հիշեցնել ԽՍՀՄ արձագանքը հիշող Լավրովին, թե հիշո՞ւմ է արդյոք աղետի ենթարկ-ված հայությանը ուղղված ադրբեջանական «շնորհավորանքները», երբ խոսում է Կովկասը ծաղկուն դարձնելու պլանների մասին: Ավելորդ է հարցնել ընդհանրապես այն մասին,թե տեսե՞լ է արդյոք Սերգեյ Լավրովը, թե այսօր, այս պահին Ադրբեջանում ինչպես է ծաղկում հայ գերիների, ընդհանրապես ամեն հայկականի հանդեպ ատելու-թյունը, անմարդկային վերաբերմունքը և վանդալիզմը: Եթե տեսել է, արդյոք ինչ-որ կերպ արտահայտվե՞լ է ՌԴ արտաքին գործերի նախարարը,կամ մտադի՞ր է արտահայտվել, Բաքվին հորդորելով գործել մարդկային արժեք-ների և տրամաբանության շրջանակում:

Թե՞ նրա հիշողության մեջ թարմ է նաև այն միջադեպը, որ տարիներ առաջ տեղի ունեցավ Բաքվում պաշտոնա-կան միջոցառումներից մեկի ժամանակ՝ իր անվան հիշատ ակման հաղորդավարական «սայթաքումի» տեսքով, որից հետո, սակայն, ՌԴ ռեգիոնալ քաղաքականության թիրախում եղել են հայկական, ոչ թե ադրբեջանական շահերը:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика