Այ բալամ հազար ասինք քեզ խաբում են։ Մեկ Հադրութ են գրավում մեկ չգիտեմ ինչ, հիմա էլ քեզ զեկուցել են, հայկական բանակի խոցված զենքերի տեսակները։ Հազար ասինք մենք «Ուրագան» չունենք։ Բայց դա հեչ, պարզվում է մենք միջմայրցամաքային բալիստիկ «Յարս» հրթիռ ունեինք բայց չգիտեինք։

Իսկ Շուշան Ստեփանյանը իր էջում գրել է
Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային ուղղությամբ ժամը 8:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի ինքնաթիռ։

Իրավիճակը հարաբերական կայուն-լարված է։
Արծրուն Հովհաննիսյանի և Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան էջերից
