Իրական դեպք, որը տեղի ունեցավ օրեր առաջ մեր ծննդատանը․․․Ծննդկան կինը զույգ որդի ունեցավ, բայց տուն գանց տղաների և
դստեր հետ։Ծննդկանը բազմազավակ մայր էր: Մենք գիտեինք, որ ամեն ինչ բարդ է լինելու,քանի որ կինը զույգ երեխաներ պիտի ու-
նենար: Նա արդեն 4-րդ անգամն էր զույգ երեխաներ ծննդաբերում, նրա վեց երեխաները տղաներ էին:

Ամուսինը նույնպես անհանգիստ էր և հուզված,սակայն լավ գիտեր,թե ինչպես կարելի է օգնել կնոջը:Անին նախօրոք չէր իմացել երե-
խաների սեռը, ակնկալում էր, որ երեխաներից գոնե մեկը աղջիկ կլինի:Երբ ծնվեց առաջին փոքրիկը,Անին անհամբերությամբ հարց-
րեց, աղջիկ է թե տղա: Երբ իմացավ, որ տղա է, չզարմացավ: Երկրորդ տղան իրեն երկար սպասել չտվեց: Երկուսն էլ առողջ տղաներ
էին:

Տեսանք, որ մայրը սկսել է արտասվել: Նա շատ էր երազում դստեր մասին, սակայն ունեցավ և յոթերորդ և ութերորդ որդիներին: Հա-
ջորդ օրը Անին իմացավ,որ կողքի պալատից մի կին աղջիկ է ունեցել, սակայն թողել է փոքրիկին ծննդատանը և հեռացել: Կինը հաս-
կացավ, որ դա իր ճակատագիրն է: Խոսեց ամուսնու հետ, և նրանք որոշեցին որդեգրել երեխային:
Փաստաթղթերը տեղում ձևակերպեցին և արդեն մի քանի օր անց երջանիկ ծնողները տուն գնացին երկու որդիների և չքնաղ դստեր
հետ:
