Սովորաբար շոռակարկանդակը (բառացի անգլերենից թարգմանած նշանակում է «պանրային կարկանդակ») պատրաստվում է փափուկ սերուցքային պանրով և մրգերով, շոկոլադով կամ այլ ցանկացած բաղադրիչով։ Տիպիկ շոռակարկանդակը տարբերվում է ոչ միայն հրաշալի համով, այլ նաև նրանով, որ այն պարզապես հալում է բերանում։ Ստորև ներկայացված շոռակարկանդակը պատրաստվում է կաթնաշոռով և բանանով։
Այն շատ համեղ է։ Բաղադրիչներ՝ անյուղ փափուկ կաթնաշոռ – 20 գրամ, ձու– 1 հատ, հասած բանան – 5 հատ, շաքար – 4 ճաշի գդալ, ալյուր – 2 ճաշի գդալ։

Պատրաստումը՝
Բանանը մանրացրեք, ինչպես պյուրեն (հարմար է այս ամենը անել բլենդերի օգնությամբ, սակայն կարելի է և պարզապես տրորելով)։ Կաթնաշոռին ավելացնում ենք ալյուր և ձու, որից հետո խառնում մինչև միատարր զանգված ստանալը։ Խառնել կաթնաշոռի և բանանի զանգվածի հետ, որից հետո դնել ստացված խմորը թխելու ֆորմաների մեջ։
Թխել 20 րոպե 180 աստիճանի տակ։ Երբ արդեն պատրաստ լինի, կնկատեք կարմրած ծայրերը։ Պատրաստ շոռակարկանդակը կարելի է զարդարել վերևում քսելով կրեմ կամ լցնել սիրելի քաղցր սոուսը։
