Ինչ սպասել այսօր Եռաբլուրում Փաշինյանի այցի ժամանակ․․․Սևազգեստ մայրերից շատերը փակելու են փաշինյանի մուտքը Եռաբլուր

«Հրապարակ» թերթը գրում է.

Չնայած համացանցում բուռն քննարկվում է Նիկոլ Փաշինյանին Եռաբլուր չթողնելու հարցը, նա երկար տատա-նումներից հետո որոշել է մասնակցել երթին, քանզի հասկանում է՝ եթե չմասնակցի, հենց այդ օրը կորոշվի իր հրաժարականի հարցը, եթե մասնակցի, դեռ որոշ ժամանակ կկարողանա ձգել։ Արդյո՞ք երթը կանցնի առանց միջադեպերի, դժվար է ասել։ Սեւազգեստ մայրերից ոմանք կոչով դիմել են բախտակիցներին ու հանրությանը, որ փակեն Փաշինյանի ճանապարհը, պատերազմի մասնակիցներն էլ առաջարկում են ձվեր նետել նրա վրա։

Այսօր նաեւ Հայրենիքի փրկության ճակատն է հանրահավաք հայտարարել։ Այսինքն՝ քաղաքի մի հատվածում Փաշինյանի աջակիցներն են հավաքվելու, մյուսում՝ նրա հրաժարականը պահանջողները։ Եվ իրավիճակը, որը շատ նմանէ 2018 թվականի ապրիլի 24-ի նախօրեի իրավիճակին,կարող է ինքնաբերաբար շիկանալ ու բախում-ների հասցնել։

Հիշեցնենք, որ այս հանրահավաքին խոստացել է մասնակցել նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով երթերին չի մասնակցել։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика