Ինչ կկատարվի Ձեր մարմնի հետ, եթե ձմռանը քնեք գուլպաներ հագած․․․Բոլորին էլ հայտնի է, որ որակյալ և խորը քունը կարևոր է
առողջության և կարիերայի համար, հատկապես ցուրտ եղանակին, երբ մեր օրգանիզմը ենթարկվում է սթրեսի՝ ցածր ջերմաստիճա
նի պատճառով:

Լավ քունը անհրաժեշտ է, քանի որ քնած ժամանակ օրգանիզմն ակտիվանցում է վերականգնողական պրոցեսները, որոնք անհրա-
ժեշտ են առողջության պահպանման համար:Մարդկանց մեծամասնությունը հասկանում են քնի կարևորությունը և իրենց թույլ և
հիվանդ են զգում, եթե լիարժեք չեն քնում:
Եթե գուլպաներ հագնեք, դա ձեզ կօգնի ավելի արագ քնել, քանի որ երբ ոտքերը տաք են մնում, արյունատար անոթները լայնանում
են, իսկ ուղեղը ազդանշան է ստանում, որ քնելու ժամանակն է:Գուլպաներով քնելն առողջության համար ունի նաև այլ առավելությ-
ուններ:

Գուլպաները փափկեցնում են չոր մաշկը. որոշ մարդիկ արթնանալուց հետո հայտնաբերում են, որ կրունկները ճաքճքել են, և դա տե
ղի է ունենում հիմնականում ձմռան ամիսներին: Քնելուց առաջ խոնավեցնող քսուք օգտագործեք և հագեք մաքուր բամբակե գուլ-
պաներ:Գուլպաներով քնելը կանխարգելում է քրտնարտադրությունն ու շոգը, քանի որ կարգավորում է մարմնի ջերմաստիճանը, ին
չի շնորհիվ էլ քունը լավանում է:
Ստորև ներկայացված հնարքները կօգնեն ձեզ ավելի լավ քնել.

1․ քնելուց առաջ տաք լոգանք ընդունեք
2․ քնելուց երեք ժամ առաջ ոչինչ մի կերեք և մի խմեք, անհրաժեշտության դեպքում խմեք միայն 1 բաժակ ջուր
3․ ընտրեք լուսավորման հարմարավետ եղանակ, սակայն ցանկալի է լույսի լիարժեք բացակայություն:
Հույս ունենք, որ այս ինֆորմացիան կօգնի ձեզ ավելի լավ քնել և լինել ավելի առողջ:
