Ինչպես պահպանել տան ջերմությունը ու զուգահեռ նաև գումար խնայել. Մի քանի կարևոր օգտակար խորհուրդներ․․․
Տներում ջեռուցումը միացնելուց հետո տան անդամների տրամարդությունն իսկույն բարձրանում է: Սակայն որպեսզի ստիպված չլի-
նեք ամսվա վերջում հսկայական գումար վճարել, ցանկալի է կիրառել այս հնարքները:Ահա թե ինչպես կարող եք պարզ հնարքների
շնորհիվ բարձրացնել տան ջերմաստիճանը ու խնայել գումարը:

Հետևեք, որ պատուհանների ու դռների շրջանակների վրա չլինեն անցքեր, որոնցով դուրս կգնա տաք օդը: Անցքերը կարող եք փա-
կել հերմետիկ կամ սովորական թղթով, ավելորդ չի լինի տաք ծածկոցն ու գորգը՝ տան շեմի մոտ գցված:Եթե դրսում արև է, մի կողմ
տարեք վարագույրը: Անգամ ձմռանը դրա շնորհիվ կարող եք բարձրացնել տան ջերմաստիճանը 2-3 աստիճանով:

Իսկ ահա երբ արևը մայր մտնի, փակեք պատուհանները մուգ վարագույրերով:Լոգանք ընդունելուց հետո բաց թողեք լոգասենյակի
դուռը. տաք ու խոնավ օդը կտաքացնի տարածությունը:Եթե պատրաստել եք ջեռոցի մեջ, անջատելուց հետո բաց թողեք դուռը, դա
կօգնի տաքացնել խոհանոցը:

Գորգերը լավ են պաշտպանում ներքևից եկող սառը օդի ներթափանցումից:Մարտկոցները պիտի ազատ լինեն, ցանկալի է բարձ-
րաց-նել վարագույրերը, որ տաք օդը անարգել ներս գա:
