Կոճապղպեղով և լիմոնով ըմպելիք
Վերցնում ենք 1-2 թ․գդ քերիչով անցկացրած կոճապղպեղ և 1 լիմոն։Կոճապղպեղն ու լիմոնը լցնում ենք թերմոսի մեջ, վրան ավելացնում ենք 1,5լ․ ջուր։ Թողնում ենք 4-6 ժամ։ Օգտագործելուց առաջ կարող եք մի փոքր մեղր խառնել, նոր խմել։
Խմում ենք ամեն անգամ ուտելուց 30րոպե առաջ՝ 1բաժակ։

Կոճապղպեղով և կանաչ թեյով նիհարեցնող ըմպելիք
Պատրաստում ենք կանաչ թեյ, ինչպես,որ սովորաբար պատրաստում ենք խմելու համար։ 1-2թ․գդ․ քերած կոճապղպեղի վրա լցնում ենք 1լիմոնի քամած հյութ։
- Բոլոր բաղադրիչները լցնում ենք թերմոսի մեջ և թողնում, որ 2-4 ժամ թրմվի; օգտագործում ենք ամեն անգամ ուտելուց 30 րոպե առաջ 150մլ․ տաք վիճակում։
- Այս թեյը խորհուրդ չի տրվում օգտագործել եթե՝
Ալերգիկ եք։ Հատկապես եթե ալերգիա ունեք ցիտրուսներից կամ կոճապղպեղից։
- Եթե հակում ունեք արնահոսելու։
- Գաստրիտով, խոցով, կոլիտով հիվանդներին։
- Հղիներին կամ կերակրող մայրերին։
