Ինչպես գնումներ անել, որպեսզի Ձեր եկամուտները ավելանան․․․Գոյություն ունի մի սխալ, որը շատերն են գործում
Մի կին ձմռանը գնում է շուկա ու շատ է զարմանում, երբ տեսնում է իր սիրելի հատապտուղներից՝ թարմ ազնվամորի: Ամենուր ձյուն
էր, փոթորիկ, իսկ այնտեղ բաժակով գեղեցիկ ու անուշաբույր ազնվամորի էին վաճառում: Կինն արդեն ձեռքը տանում էր պայուսա-
կի մեջ, որ հանի դրամապանակը, բայց հենց իմանում է գինը,արագ հեռանում է:1 բաժակը վաճառում էին 5000 դրամով…չտեսնված
բան է:

Անթույլատրելի է մի քանի հատիկ ազնվամորու համար այդքան գումար տալը: Բայց, հավանաբար, դուք էլ լսել եք, որ տիեզերքի օր
ենքներին համաձայն՝ պետք է ընտրել ամենալավն ու թանկարժեքը, որպեսզի ապրեք բարեկեցիկ կյանքով:Իսկապես, ձեզ աղքատ
չզգալու համար պիտի ընտրեք լավագույնը, բայց այդ լավագույն գնումները՝ ճամփորդություններ, սնունդ,հագուստ,պիտի համապա-
տասխանեն ձեր ֆինանսական հնարավորություններին:
Եթե ձմռանը ազնվամորի կամ ելակ եք ցանկանում, կարող եք գնել սառեց-ված, կամ ջեմ ու մուրաբա ուտել:Եթե ցանկանաք գնել
Դալիի օրիգինալ նկարներից, բնականաբար, ձեզ աղքատ կզգաք: Կամ եթե որոշեք ամեն երեկո ընթրիքին սև խավիար ուտել, ձեր
բյուջեն զգալիորեն կտուժի: Այո, դա թանկ է, բայց թանկ է կոնկրետ ձեզ համար:Միշտ պետք է ընտրել ամենալավը՝ հաշվի առնելով
անձնական հնարավորությունները: Խելացի մարդիկ չեն նայում այն ամենին, ինչ գնելու հնարավորություն դեռ չունեն:

Հենց դրանում է կայանում իմաստը: Պետք է գնել այն, ինչ կարող ես քեզ թույլ տալ, բայց այն պիտի լինի տվյալ մակար դակի մեջ լա-
վագույնը:Հենց նման ստրատեգիան կօգնի հասնել ծաղկման ու ֆինանսական կայունության:մեն ինչ փչանում է հենց այն ժամանակ,
երբ մարդիկ սկսում են ձգտել ամեն կերպ գնել այն,ինչն իրենց համար հասանելի չէ:Ու դրա պատճառով ընկնում է նրանց ինքնագ-
նահատականը, իրենց աղքատ ու ստորացված են զգում:

Իսկ պահանջվում է ընդամենը 1 բան. ադեկվատ գնահատել սեփական ֆինանսական դրությունը: Լավագույն իրերի գնումը՝ ճիշտ
ընտրություն է, սակայն դրանք կլինեն ոչ թե աշխարհի լավագույն իրերը, այլ լավագույնները այն մակարդակի վրա, որը կարող ենք
մեզ թույլ տալ:Եթե չեք կարող բնական մուշտակ ձեզ թույլ տալ, կարող եք ընտրել ոճային բաճկոն: Չունե՞ք գումար՝ շքեղ առանձնա-
տուն գնելու համար, գնեք փոքր, բայց լավ վերանորոգված բնակարան:
Չեք կարող ամեն օր դելիկատեսներ ուտել, գնեք բարձրորակ հավի միս.. ու այդպես ամեն ինչում: Թույլ տվեք ինքներդ ձեզ զգալ լավն
ունենալու հաճույքը, բայց մի մոռացեք միացնել բանականությունը:
