Ինչու եմ ես կատեգորիկ դեմ երեխայիս՝ ուրիշի կրած իրերը հագցնելուն.Երեխայի լույս աշխարհ գալը տուն երջանկություն է բերում։
Նաև զգալի ֆինանսական ծախսեր։ Երեխան արագ է մեծանում,և երկու ամիս առաջ գնված հագուստը փոքրանում է։ Շատ մայրիկ-
ներ կողմ են հագած մանկական իրեր նվեր ստանալուն։ Իսկ ես կտրականապես դեմ եմ։

Հղիության վերջին շրջանում իմ շատ ընկերուհիներ ինձ սկսեցին առաջարկել իրենց երեխայի փոքրացած իրերը,ու շատ էին զարմա-
նում, երբ հրաժարվում էի վերցնել։ Շատերն ասում էին, որ իրենց էլ մի ուրիշ ծանոթ է տվել շատ բաներ, հագցրել են ու ամեն ինչ նոր
մալ է։ Ես հասկանում եմ տնտեսելու՝ նրանց ցանկությունը, բայց ես ինքս եմ ուզում նորը գնել փոքրիկիս համար։

Հասկանում եմ, որ տարբեր իրավիճակներ են լինում, սակայն ուզում եմ հանգիստ լինել երեխայիս առողջության համար։ Բացի այդ
շատ իրեր կան, որոնք կարծես միանգամյա լինեն։ Օրինակ՝ տոտիկները։ Մի քանի անգամ լվանալուց հետո դրանց մեծամասնութ-
յունը կորցնում է նախնական տեսքը։
Չեմ ուզում, որ երեխաս կրի հագուստ, որն անցել է մի քանի ձեռքով։ Թեկուզ և նորի տեսք ունի։Ես կարծում եմ, որ ավելի լավ է գնել
մատչելի, բայց նոր հագուստ։ Ոչ մեծ քանակությամբ, այլ որքան իսկապես հարկավոր է։Ինչի համար զգեստապահարանը լցնել ան-
պետք իրերով։ Օրինակ, 3 ամսական երեխայի ինչի՞ն են պետք կոշիկները կամ 5 հատ տաբատ։

Հատկապես մեծ ուշադրություն է պետք դարձնել փոքրիկի առաջին կոշիկներին։ Ուրիշի հագածը կարող է լինել անհարմար, նաև
բացասաբար ազդել ոտքերի ձևավորման վրա։ Նոր կոշիկները մարդու ոտնաթաթի ձևին համապատասխան դեֆորմացվելու հատ-
կություն ունեն։

Երբեք չեմ կարող իմանալ, թե ինչ պատմություն ունի այս կամ այն իրը։ Իսկ երեխայիս մաշկն այնքան նուրբ է ու զգայուն, որ կարող
է տուժել ցանկացած գործոնից։ Իսկ մի՞թե արժե խնայել երեխայի առողջության վրա։
