Ինչո՞ւ է երջանկությունը վազում որոշ մարդկանց հետևից, իսկ մյուսներին անտեսում․․․Իմաստուն առակ, որը պետք է իմանան բոլո-
րը։Երջանկությունը զբոսնում էր անտառում և հանկարծ ընկավ փոսը: Որքան փորձեց, չկարող ացավ այնտեղից դուրս գալ ու սկսեց
լաց լինել: Հանկարծ: երջանկո ւթյունը ոտնաձայներ լսեց ու ձայն տվեց:
-Բարի՛ մարդ: Խնդրում եմ, օգնիր ինձ դուրս գալ այստեղից:
-Իսկ փոխարենն ինձ ի՞նչ կտաս,- հարցրեց մարդը:
-Իսկ դու ի՞նչ ես ցանկանում,- հարցրեց Երջանկությունը:

-Մի մեծ, գեղեցիկ ու թանկարժեք առանձնատուն ծովափին:
Երջանկությունը կատարեց նրա ցանկությունը, իսկ մարդն ուրախացած վազեց՝ մոռանալով Երջանկության մասին:Երջանկությունն
սկսեց ավելի բարձր ձայնով լաց լինել:Որոշ ժամանակ անց նա կրկին ոտնաձայներ լսեց ու կանչեց.
-Բարի՛ մարդ: Դուրս բեր ինձ այստեղից:
-Իսկ դու ինձ ի՞նչ կտաս,- հարցրեց մարդը:
-Ի՞նչ ես ուզում,- հարցրեց Երջանկությունը:
-Գեղեցիկ ու թանկարժեք մեքենաներ եմ ուզում:
Երջանկությունը կատարեց նրա ցանկությունը և նա էլ, ուրախությունից գլուխը կորցրած վազեց՝ մոռացանալով Երջանկության մա-
սին:Երջանկությունը հույսը կորցրեց:Հանկարծ երրորդ մարդու ոտնաձայները լսեց ու բացականչեց.

-Բարի՛ մարդ, հանիր ինձ այստեղից:
Մարդը նրան դուրս հանեց ու շարունակեց իր ճանապարհը: Երջանկությունը ուրախացած վազեց նրա հետևից ու հարցրեց.
-Իսկ ինձ օգնելու դիմաց ի՞նչ ես ուզում:
-Ոչինչ էլ չեմ ուզում,- պատասխանեց մարդը:
Եվ Երջանկությունն այդպես էլ վազում է մարդու հետևից՝ երբեք նրանից ետ չմնալով:
