Ինչի՞ տարի եք ծնվել Դուք․․․Ահա թե ինչ է սպասվում յուրաքանչյուրին գալիք Ջրային Վագրի տարում ըստ ծննդյան տարեթվի։Արևել-
յան հորոսկոպով 2022 թվականը սև Վագրի տարի է, որը սկսվում է 2022 թվականի փետրվարի 1-ից եւ շարունակվելու է մինչեւ2023
թվականի հունվարի 21-ը: Գիշատչի տարին հաջողություններ կբերի միայն նպատակասլացներին, համարձակներին եւ վճռականնե-
րին: Այս տարին կդառնա կտրուկ փոփոխությունների, որոշումների համար, որոնք կազդեն ապագայի վրա:
- Առնետ
Առնետի տարում ծնվածների համար Վագրի տարին հաջող է լինելու գործնական առումով: Կարելի է սպասել առաջխաղացում կա-
րիերայի հարցում: 2022 թվականին նաեւ հնարավորություն կստեղծվի նոր պրոֆեսիոնալ հմտություններ, հետաքրքիր եւ արդյունա-
վետ ծանոթություններ ձեռք բերել, որոնք հետագայում կկարողանաք կիրառել: Հնարավոր է նաեւ աշխատավայրի փոփոխություն:
Երկրորդ կեսի եւ մտերիմների հետ հարաբերությունների առումով եւս հաջող տարի է լինելու: Կարևորն այն է, որ որքան հնարավոր
է երկար ժամանակ անցկացնեք ձեր հարազատների հետ: Առողջությունը եւս ամուր կլինի, խուսափեք միայն մրսելուց:
- Ցուլեր
Արեւելյան օրացույցով Ցուլն աշխատասեր կենդանիներից է: Եվ Վագրի տարում եւս նրանք պետք է շատ աշխատեն: Բայց հատկա-
պես 2022 թվականին պետք է ուշադրություն դարձնել նաեւ աշխատաժամանակին եւ հանգստին, որպեսզի ընտանիքի հետ հարա-
բերությունները չփչանան այդ պատճառով: Ձեզ վրա մի վերցրեք այնպիսի խնդիրներ, որոնք չեք կարող կատարել: Բացի այդ, ղեկա-
վարությունը եւս հավուր պատշաճի չի գնահատի ձեր ջանքերը: Ընտանիքում հանգստություն կտիրի:Միայնակ Ցուլերի համար տա-
րին հետաքրքիր ծանոթություններ է հուշում, որոնք հետագայում բերելու են լուրջ հարաբերությունների եւ ամուսնության:
- Վագրեր
Բնականաբար Վագրի տարին չի կարող վատը լինել հենց Վագրի տարում ծնվածների համար: Վագրերին հաջողություն է սպասվում
բոլոր ոլորտներում, հատկապես՝ կարիերայում եւ ֆինանսական առումով:Պետք է սպասել միայն դրական փոփոխությունների: Հենց
2022 թվականին տեղի կունենա այնպիսի փոփոխություն, որը որոշակի ազդեցություն կունենա Ձեր հետագա կյանքի համար: Տա-
րին անսահման հաջողություններ կբերի, վայելե՛ք այն:
- Ճագար (Կատու)
Ճագարի տարում ծնվածների համար 2022 թվականը փորձությունների տարի կլինի: Վագրը Ճագարի տարում ծնվածների համար
մի քանի փորձություններ է նախապատրաստել: Փորձություններն այնքան շատ են լինելու, որ նույնիսկ հնարավոր է նյարդային լա-
րումներ ունենալ: Հիշեք այդ մասին եւ բոլոր անհաջողություններին հանգիստ վերաբերվեք: Հաշվարկեք ձեր յուրաքանչյուր քայլը, մի
վերցրեք կրեդիտներ եւ մեծ գումարներ մի դրեք շինարարության մեջ:Հարաբերություններում եւս ամեն ինչ հարթ չի լինի. հին հարա-
բերությունները կարող են քանդվել, իսկ նորերն էլ ամուր չեն լինի: 2022 թվականին հիանալի է լինելու միայն առողջական վիճակը:
Չեր օրգանիզմը չի հիասթափեցնի Ձեզ:
- Վիշապներ
Վիշապների համար գումար աշխատելու տարի է լինելու: Գումար աշխատելու հնարավորությունները բազմաթիվ են լինելու, մնում է
ընտրել ամենալավը: Ընդ որում, ավելի հաջողված կլինի աշխատանքը կատարել ոչ թե միայնակ, այլ խմբով: Սակայն հիշեք՝ ամբողջ
գումարները չեք կարող վաստակել եւ մի նեղացրեք ձեր ընտանիքին եւ անձամբ ձեզ: Շատ աշխատելուց առողջությունը երկրորդ
պլան է մղվելու, սակայն պետք է դրան ուշադրություն դարձնեք, որպեսզի անհրաժեշտություն չառաջանա այդ գումարները ծախսել
դեղերի վրա: Եվ անպայման Ձեր ժամանակը հատկացրեք նաեւ ընտանիքին եւ մտերիմներին:
- Օձեր
Եթե Օձերը ցանկանում են արդյունքի հասնել, պետք է շատ էներգիա եւ ուժ ծախսեն: Սա այն տարին է, երբ ռիսկի կդիմեք, սակայն
այն կբերի կորուստների: Խուսափեք չմտածված ծախսերից: Օձի տարում ծնվածների համար առողջական վիճակը շատ լավ է լինե-
լու, ինչպես նաեւ հարաբերությունները: Այս նշանի ծնվածները կարող են հանդիպել իրենց երկրորդ կեսին, ընդ որում՝ շատ մարդա-
շատ վայրերում, օրինակ սրճարաններում կամ աշխատավայր մեկնելուց:
- Ձիեր
Ձիերի համար Վագրի տարին այնք ան էլ հաջողված չի լինելու: Գլոբալ փոփոխ ություններ չեն լինելու: Սակայն փոքր անհաջողութ-
յուն-ների շղփան կարող է հանել հավասարակշռությունից: Մտածված ծրագրերի ճանապարհին անընդհատ կհանդիպեք խոչընդոտ-
ների, այնպես որ դրանք իրագործել չեք կարողանա: Աշխատավայրում կունենաք անհամաձայնություններ ղեկավարության հետ: Որ-
պեսզի նյարդային լարումներից խուսափեք,մի վիճեք եւ մի վհատվեք:Միայն վստահ անցեք այդ շրջանը:Սակայն արդեն տարվա վեր-
ջում ամեն ինչ կկարգավորվի:Միայնակները կրկին կսկսեն հանդիպել հետաքրքիր մարդկանց,աշխատավայրում իրավիճակը կկար-
գավորվի, իսկ այդ հարմոնիայի ֆոնին նաեւ առողջությունը կվերականգնվի:
- Այծեր
2022 թվականն Այծերի համար անկումներով լի է լինելու: Մի սպասեք կայունության նաեւ ֆինանսական առումով: Նույնիսկ հնարա-
վոր է ստիպված լինեք փոխել Ձեր աշխատանքի վայրը: Սակայն պետք չէ կորցնել հավատը կամ ագրեսիա ցուցաբերել: Ձեզ կօգնի
մտերիմների օգնությունը: Հուսախափ չի անի նաեւ առողջությունը:
- Կապիկներ
Կապիկի տարում ծնվածների համար Վագրի տարին բազմազան է լինելու: Մի կողմից կարիերայում գործերն այնքան էլ հաջող չեն
լինի եւ բոլոր ջանքերը կգնան այդ ուղղությամբ: Միայն տարվա վերջում ամեն ինչ կկարգավորվի, ֆինանսական վիճակը կկայունա-
նա: Շատ հաջող է լինելու անձնական կյանքը. միայնակ կապիկները կհանդիպեն իրենց երկրորդ կեսին: Եթե ընտրությունը ճիշտ
արվի, ապա հարաբերությունները երկար տարիներ կձգվեն:
- Աքաղաղներ
Կարիերայում 2022 թվականը միայն սպիտակ գծի ժամանակաշրջան է լինելու:Հաջող է ստացվելու ամեն ինչ:Մտածվածը հաջողութ-
յամբ իրականացվելու է: Վագրի տարում կարող եք վստահաբար վերցնել ղեկավարության բոլոր հանձնարարությունները եւ կատա-
րելով դրանք, կբարձրանաք կարիերայի աստիճանով: Խնայեք Ձեզ, հանգստացեք, քնեք եւ մի աշխատեք հանգստյան օրերին:
- Շներ
Թե արդյոք տարին հաջողված կլինի Շան տարում ծնվածների համար,կախված է հենց նրանից:Եթե ցանկանում եք հաջողակ կյանք,
ապա նախաձեռնողականությունը Ձեր ձեռքը վերցրեք: Միայն հստակ քայլերը կբերեն հաջողության: Եթե ցանկանում եք հաջողութ-
յուններ նաեւ ֆինանասական կյանքում, ապա բազմաթիվ առաջարկներից ընտրեք միայն նրանք,որոնք ամենալավն են երևում: Դրա
նք կբերեն ցանկալի արդյունքի: Վագրի տարում Շները պետք է մտածեն իրենց առողջության մասին: Գեղեցիկ կազմվածք ունենալու
համար չվնասեք օրգանիզմը:
Վարազներ
Աշխատասիրությունն եւ նպատակասլացությունը կարևոր դեռ կխաղան Վարազների համար հաջորդ տարի: Տարին շատ հաջող է
լինելու, հատկապես կարիերայի եւ ֆինանսների համար: Անձնական կյանքում եւս հանգստություն կլինի: Եթե դուք հարաբերությու-
նների մեջ եք, ապա ավելի հաճախ երջանկացրեք ձեր կողակցին անակնկալներով, ծաղիկներով, կինո այցելություններով: Այդ ամե-
նը միայն ամրացնում է միությունը: Միայնակ Վարազները կհանդիպեն նրանց, ում հետ հիմք կդնեն ամուր ընտանիքի:
