Իմ միակ զավակը՝ 20 ամյա որդիս, վերջերս․․․Երբեք մտքովս չէր մտածի, որ նման բախտի կարժանանամ։Իմ միակ երեխան՝ 20- ամ-
յա որդիս, վերջերս սկսել է հանդիպել իրենից 7 տարի մեծ աղջկա հետ: Ես հենց իմացա, սկսեցի համոզել Հայկիս, որ նա հրաժարվի
այդ աղջկանից, սակայն ապարդյուն:
Նա ասաց, որ արդեն մեծ է , և ինքն է որոշելու, թե ում հետ ամուսնանա:Ամուսինս չեզոք դիրք է ընդունել, չնայած նրան, որ ես տես-
նում եմ, որ դա իր սրտով չէ: Երևի չի ուզում, որ որդին իրենից նեղանա:Որդիս սովորում է, գումար ամեն օր մենք ենք տալիս, իսկ
հիմա սկսել է ավելի և ավելի շատ պահանջել:

Դե ես վստահ եմ, որ այդ աղջկա վրա է ծախսում:Ինձ համար նաև ցավալի է այն,որ այդ աղջիկն այնքան էլ լավ ընտանիքից չէ: Ծնող-
ները վաղուց են բաժանվել, մայրը հաճախ խմում է: Այդ օրիորդն իմ որդուն համապատասխան զույգ չէ:2 օր առաջ էլ Հայկը բերեց
մեր տուն ընկերուհուն, որ ծանոթանանք հետը: Դե ինչ ասեմ, ամաչկոտ, չխոսկան աղջիկ էր, վատ հագնված, խանութում որպես վա-
ճառողուհի է աշխատում:
Որդիս սովորում է, իսկ ես վախենում եմ, որ հանուն այդ խղճուկի կարող է թողնել ուսումը և գնալ աշխատելու:Ես այդ աղջկան ասա-
ցի, որ հանգիստ թողնի որդուս և նոր ընկեր գտնի, իսկ հիմա վախենում եմ, որ նա կարող է պատմել դրա մասին Հայկին, իսկ տղաս
ինձ չի ների, որ խառնվել եմ իրենց հարաբերություններին:

Իսկ սարսափելին այն է,որ Հայկն ասաց,որ իրենք որոշել են միասին ապրել,բայց քանի որ տուն չունեն,չունեն նաև վարձելու հնարա-
վորություն, իրենք կամ պիտի մեզ հետ ապրեն, կամ Կարինեի մոր հետ: Ոչ ուզում եմ, որ այդ աղջիկն այստեղ մնա, ոչ էլ թույլ կտամ
որդուս, որ գնա այնտեղ…Չգիտեմ, ում դիմեմ խորհրդի համար, չեմ ուզում խոսել ընկերուհիներիս հետ, որպիսի բամբասանքի նոր
թեմա չունենան: Շատ եմ անհանգստանում երեխայիս համար և նրան միայն երջանկություն եմ մաղթում:
