Իմ կյանքը կանգ առավ դեռևս 9 տարի առաջ․․․Մի սիրո պատմություն
Ես մահացել եմ գրեթե 9 տարի առաջ:Բայց ես ձեզ չեմ գրում, որպեսզի պատմեմ,թե ինչպես եմ ապրում այստեղ: Ես գրում եմ, որպեսզի պատմեմ ձեզ իմ պատմությունը: Ես ուզո ւմ եմ ասել, որ սերը չի մահա նում, նույնիսկ հա-ջորդ աշխարհում: Նույնիսկ եթե փորձում են սպանել նրան, սերը չի մեռնում:Երբեք … Մենք հանդիպեցինք դեկ-տեմբերի 31-ին: Ես պատրաստվում էի Նոր տարին տոնել կնոջս ՝ հին ընկերների հետ: Նրա հայտնվելուց առաջ իմ կյանքն այնքան անարժեք էր և ավելորդ, որ շատ հաճախ ես ինքս ինձ հարցնում էի.

«Ինչու եմ ես ապրում»: Դա դեկտեմբերի 31-ն էր: Եթե նա մենակ գար, ես իմ երրորդ կնոջից չէի ամաչի, և առա-ջին իսկ վայրկյանից կմոտենայի նրան:Բայց նա մենակ չէր: Նրա կողքին իմ լա վագույն ընկերն էր: Նրանք միայն մի քանի շաբաթ գիտեին իրար, բայց նրա շուրթերից ես նրա մասին շատ հետաքրքիր բաներ լսեցի:Եվ ես տեսա նրան: Ես մի պահ հեռ ացա այդ ամ բոխից և մոտեցա պատուհանին, իմ շնչից պատո ւհանը քրտնեց և ես վրան գրեցի «Սիրում եմ»:
Երբ հեռացա պատուհանից գրությունը անմի ջապես ան հետացավ:հետո նորից սկսեցին անիմաստ կենացներ խմել, ես նորից առանձնացա և մոտեցա նույն այդ պատուհանին,և սկսեցի էլի շնչել անսպասելիորեն զարմացա, երբ տեսա <<Քոնն եմ>> գրառմամբ գրություն: Ոտքերս սկս եցին դողալ և մի պահ կանգ առավ սրտիս աշխա-տան-քը:Սերը գալիս է միայն մեկ անգամ: Եվ դա մարդը անմիջապես հաս կանում է: Մինչ այդ օրը իմ կյանքը կյանքը նման էր երազի, հիմարության:

Իմ կյանքը սկսվեց հենց այդ ամանօրյա գիշերը, որովհետև ես նրա աչքեում նույն բանը տեսա: Հունվարի 2-ին մենք տեղափոխվեցինք հյուրանոց և պլանավորեցինք գնել մեր սեփական փոքրիկ անկյունը: Մենք սովորություն դարձրեցինք պատուհանների վրա միմյանց գրառումներ գրելու: Ես նրան գրում էի. «Դու ես իմ երազն ես»: Նա պատասխանում էր. «մի արթնացիր»:Անցած Նոր տարին անսովոր էր: Ես չեմ ուզում ձեզ պատմել մեր կյանքի գաղտնիքները:
Ես երազում էի ապակու վրա կարդալ նրա վերջին գրությունը:Եվ երբ նա քնում էր, երկար ժամանակ ես նստում էի նրա մահճակալի կողքին, մազերն էի շոյում, ձեռքերը համբուրում … հետո ես մոտեցա պատուհանին: Ես գի-տեի, որ հաջողության կհասնեմ, գիտեի, որ կարող եմ տեսնել նրա հաղորդագրությունը,և ես տեսա: Նա ինձ հա-մար թողել էր մեկ բառ ՝ «Բաց թող ինձ»:

Այս Նոր տարին կլինի վերջինը, որը նա միայնակ կանցկացնի: Ես թույլտվություն ստացա գրելու իմ վերջին գրու-թյունը, որ ես էլ երբեք չեմ կարող իր մոտ գալ և տես նել նրան:Այս Ամանորի գիշերը, երբ սլաք ները կխփեն 12-ը, երբ շրջապատում բոլորը կզվարճանան և կշնորհավորեն միմյանց, նա կլիցնի մի բաժակ շամպայն և կմոտենա պատուհանին: Այնտեղ գրված կլինի << Բաց եմ թողնում>>:
