Իմ երկար սպասված ՍԵՐ․․․Արդեն շուրջ 1 տարի է ամուսնացած տղամարդու սիրուհի եմ։Գրում եմ և արտասվում, իսկ ինքը կնոջ
հետ հանգստանում է ծովի ափին…Ամեն ինչ պատահական սկսվեց: Ծանոթացանք սրճարանում, 3 ժամ ուրախ զրուցեցինք, ծիծա-
ղեցինք, փոխանակվեցինք համարներով:
Երրորդ օրը նա զանգեց ինձ, հետո հյուր եկավ, ասաց, որ ամուսնացած է, արդեն 25 տարի, ապրում են ուրիշ քաղաքում, բայց այս-
տեղ հաճախ գալիսէ գարծուղման:Կնոջ մասին ոչ մի վատ բառ չասաց,պատմեց, որ ապրում են ներդաշնակ և սիրով լի ընտանիքում:
Որդին արդեն մեծ է, ինքնուրույն:

Ես ամբողջ կյանքում նման տղամարդու եմ փնտրել…քնքուշ, կոկիկ, համառ, ոսկե ձեռքերով, խելացի…անհնար է ամեն ինչ թվար-
կել:Սկզբում հանդիպում էինք, հետո սկսեցիքն մի քանի շաբաթ շարունակ միասին ապրել: Գնում էր տուն, օրը մեջ զանգում էր, հե-
տո գալիս էր և ամեն ինչ շարունակվում էր:
Երբեք չէի խոսում նրա ամուսնալուծության մասին: Ուղղակի սիրում և պաշտում էի նրան: Իսկ նա ինձ ասում էր, որ ուզում է լինել
կողքիս, միշտ ինձ հետ մնալ:Մի օր թաքուն բացեցի նրա հեռախոսը և շոկի ենթարկվեցի: Նա կնոջն այնպիսի բաներ էր գրել, որ ես
ցնցվեցի: Սիրելիս, պաշտելիս, սերս, միակս, թանկագինս…այսպես էր նա խոսում կնոջ հետ: Եվ ակնհայտ էր, որ սերը փոխադարձ է:

Մեր հարաբերությունները շարունակվեցին մի քանի ամիս, թվում էր, թե առանց միմյանց ապրել չենք կարող: Մի օր էլ նա ուղղակի
ասաց կնոջը, որ իր կյանքում կամ ես:Կինն այդ օրը հավաքեց իրերը և հեռացավ տանից, իսկ նա եկավ ինձ մոտ:Այդքան երկար սպ
ասված պահը դարձավ ամենասարսափելի ժամանակաշրջանը: Այդ խորամանկ կինը չէր էլ պատրաստվում հանձնվել:
Նա ամբողջ շաբաթ զանգում էր ամուսնուն և ասում, թե իբր մահանում է, շատ վատ է: Իսկ սիրելիս էլ, որպես կարգապահ տղամ-
արդ, գնաց կնոջը փրկելու: Արդեն մի քանի օր է, ինչ ընդհանրապես չի զանգել: Միայն մի հաղորդագրություն է ուղարկել, ընդամենը
մի բառ. «Կարոտում եմ»:
Այսօր իմացա, որ կնոջ հետ մեկնել է հանգստի….նստած մտածում եմ, թե ինչպե՞ս ապրեմ…առանց նրա…կմահանա՞մ: Կինը նրան
հենց այնպես բաց չի թողնի, իսկ ես այսպես չեմ կարող:
