Իմացա, որ ամուսինս սիրուհի ունի և գնացի նրա բնակության հասցեով․․․Անկեղծ ասած, դեպքերի նման զարգացում չէի սպասում

Իմացա, որ ամուսինս սիրուհի ունի և գնացի նրա բնակության հասցեով․․․Անկեղծ ասած, դեպքերի նման զար-գացում չէի սպասում։

Կան չէ՞ կանայք,որ իմանում են ամուսինների սիրուհիների մասին,սակայն ձևացնում են, թե ամեն ինչ լավ է, բո-լորը երջանիկ են… Բայց ես այդպիսիններից չեմ: Երբ դեռ 12 տարի առաջ ամուսնանում էի, ընտրյալիս ասացի, որ երբեք չեմ հանդուրժի դավաճանություն, և եթե նման բան լինի, չեմ ների ոչ մի դեպքում:

Վատ չէինք ապրում, ու այս տարիների ընթացքում ամուսնուս հավատարմության վերաբերյալ կասկածներ չեմ ունեցել: Բայց վերջերս զանգեց քույրս ու շատ սառը տոնով ասաց, որ ամուսնինս սիրուհի ունի ու ինձ մի հասցե տվեց:

Ես մի քանի օր փորձում էի հանել գլխիցս նրա խոսքերը, բայց երբ ամուսինս հերթական անգամ ասաց, որ գը-նում է գործուղման, սիրտս կասկած ընկավ: Որոշեցի գնալ քրոջս տված հասցեով:Դուռը բացեց ամուսինս: Նա նույնիսկ չփորձեց արդարանալ, ներս հրավիրեց ու խնդրեց նստել սեղանի մոտ: Սենյակից դուրս եկավ մի սևա-հեր աղջիկ: Չէի ասի, որ գեղեցկուհի է, բայց տգեղ էլ չէ:

Նա ապշած հայացքով ինձ էր նայում:Ամուսինս սկսեց խոսել. նա ասաց, որ արդեն 2 տարի, գրողը տանի, 2 տա-րի կապված է այս աղջկա հետ:Պարզվեց,որ մի օր ինձ հետ վիճելուց հետո ուշադրություն է դարձրել խանութում աշխատող այդ աղջկան: Սկզբում ոչինչ չի պլանավորել, սակայն ինքն իրեն է ամեն ինչ զարգացել: Հետո նրանք հասկացել են, որ սիրում են իրար: Սկսել են կանոնավոր կերպով հանդիպել, բայց այդ աղջիկը չի իմացել իմ գո-յության մասին:

Ամուսինս հայտնեց, որ սիրում է երկուսիս ու դուրս եկավ տնից՝ կարգադրելով, որ մենք ինքներս ելք գտնենք ըս-տեղծված իրավիճակում:Առաջինը խոսեց ամուսնուս սիրուհին: Նա երդվեց, որ իր մտքով նույնիսկ չի անցել, որ իր սիրելի տղամարդն ունի ընտանիք՝ կին ու երկու երեխա: Նա շարունակ արտասվում էր ու ներողություն խըն-դրում:

Երբեք չէի մտածի, որ ինձ կարող է դուր գալ ամուսնուս սիրուհին, մի կին, ում հետ ինձ դավաճանել են: Ու մենք որոշեցինք,որ երկուսս էլ կլքենք նրան,թող մնա կոտրված տաշտակի մոտ:Ես իմ խոստումը կատարեցի, բաժան-վեցի ու պարտադրեցի նրան ալիմենտներ վճարել: Բայց վերջերս մայրս ասաց, որ զուր շտապեցի, հիմա սիրու-հին կների ու նրանք միասին կապրեն, իսկ երեխաներս անհայր կմեծանան: Բայց ինձ չի հետաքրքրում, ինչ ու-զում են, թող անեն, կարևորը, որ ես իմ պատվի վրայով չեմ անցել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика