Իմաստուն առակ, թե ինչպես պետք է վերաբերվել կյանքի ճանապարհին հանդիպող խնդիրներին․․․ՍԱ պետք է իմանան բոլորը

Իմաստուն առակ, թե ինչպես պետք է վերաբերվել կյանքի ճանապարհին հանդիպող խնդիրներին․․․ՍԱ պետք է իմանան բոլորը։
Պրոֆեսորը ձեռքը վերցրեց ջրով լի բաժակը։Նա այնքան ժամանակ պահեց այդ բաժակը, մինչև որ ուսանողները սկսեցին փսփսալ
իրար մեջ։ Իսկ հետո հարց տվեց.

-Ձեր կարծիքով որքա՞ն է կշռում այս բաժակը։

-50 գրամ,– պատասխանեցին մի քանիսը։

-100 գրամ,– պատասխանեցին մյուսները։

-125 գրամ,– պատասխանեցին մնացածը։

-Ես ինքս էլ հաստատ չգիտեմ,– խոսեց պրոֆեսորը,– դա իմանալու համար պետք է կշռել բաժակը։Բայց հարցը դա չէ. ի՞նչ տեղի կու-
նենա, եթե ես այսպես բռնեմ բաժակը հինգ րոպե։

-Ոչինչ, պատասխանեցին ուսանողները։

-Լավ, իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե ես պահեմ բաժակը մի ժամ,– նոր հարց տվեց պրոֆեսորը։

-Ձեր ձեռքը կցավի,– ենթադրեց տղաներից մեկը։

-Համաձայն եմ։ Իսկ ի՞նչ կլինի, եթե ողջ օրն այսպես պահեմ բաժակը։

-Ձեր ձեռքը կթմրի, դուք լարվածություն կզգաք մկաններում, և հնարավոր է ձեռքը կաթվածահար լինի,– ասաց մեկ ուրիշը։

-Համաձայն եմ,– հանգիստ ասած պրոֆեսորը,– բայց արդյո՞ք այդ ընթացքում փոխվել է բաժակի քաշը։

-Ոչ, – ասացին բոլորը միաձայն։

-Այդ դեպքում ինչու ուսս սկսեց ցավել և մկաններս լարվեցին։

-Ուսանողները լռեցին մի պահ։ Սկսեցին մտածել։

-Ինչ պետք է ես անեմ, որպեսզի ազատվեմ ցավից,– հարցրեց դասախոսը։

-Իջեցրեք բաժակը,– պատասխանեցին ուսանողները։

-Ճիշտ եք,– բացականչեց պրոֆեսորը։

-Նույնն էլ տեղի է ունենում մեր առօրյա խնդիրների հետ։

Դրանք կպահեք ձեր գլխում հինգ րոպե՝ դա նորմալ է։Կմտածեք դրանց մասին երկար ժամանակ՝ կսկսեք ցավ զգալ։Իսկ եթե շարու-
նակեք անդադար մտածել այդ մասին, այն ձեզ իրական վնաս և անհարմարություն կպատճառի։ Դե ինչ, արդյո՞ք արժի տանջել ձեզ,
եթե դրանից բաժակի քաշը միևնույնն է չի փոխվելու։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика