Ժամանակին տեգրս տղուս դոձիկ էր ասում, որովհետև դպրոցում լավ էր սովորում ու իրա տղուն էր միշտ օրինակ բերում․․․Հիմա իմ
տղեն տնօրեն ա, իսկ իրա տղեն․․․Տղես դպրոցում միշտ գերազացիկ ա եղել, շատ լավ էր սովորում, իրա նկարը միշտ լավագույն աշ
ակերտների տախտակին փակցրած էր:

Շատ էր սիրում կարդալ: Օլիմպիադաների էր մասնակցում ու միշտ էլ հաղթում էր: Դպրոցն էլ ոսկե մեդալով ավարտեց: Հետո ընդո
ւնվեց համալսարան: Տեգրս փոքրուց ձեռ էր առնում տղուս, դոձիկ էր ասում: Իրա տղեն չէր սովորում էր, ամբողջ օրը դրսում էր, կյ
անքում մի գիրք կարդացած չկա:

Տեգրս օրինակ էր բերում իրա տղուն, ասում էր. Տղեն այ սենց կլինի, ոչ թե քո պես դոձիկ, սաղ օրը գիրք ես կրծում: Գնա մի քիչ տղ
ուս հետ շփվի տղա դառի, ղզիկի պես տունը նստած ես: Ես տղուս ասում էի, որ չլսի նրան: Դե մտածում էի, երեխայա կարողա ազդ
վի, չուզենա սովորի:

Դպրոցը ավարտելուց հետո տղես ընդունվեց համալսարան՝ անվճար:Իսկ տեգորս տղեն ձեռ առնելով ասեց. Ես կյանքի համալսա
րանն եմ ավարտել, ես հո դոձիկ չեմ գնամ դասի: Հիմա տղես առաջատար ընկերության տնօրեն ա, մեծ հիմնարկա ղեկավարում,
շատ մեծ հարգանք ունի իրա շրջապատում: Իսկ տեգորս տղեն բեր դում ա, ընկերների հետ գո ղություն էին արել ու բռնվել էին:
Հիմա ինձ հետաքրքիր ա տեգրս էլի նույն կե՞րպ ա մտածում:
