Թեստ․ Ըստ Ձեզ որ քարը հաջողություն կբերի․․․Ընտրեք քարերից մեկը և իմացեք մանրամասները

Բոլորիս կյանքում էլ լինում են դժվարություններ, երբ ակամայից չենք հասկանում` ինչպես առաջ շարժվել: Այս թեստը կօգնի հասկանալ ձեզ և ձեր ներքին խնդիրները: Ձեզանից պահանջվում է միայն ընտրել քարերից մեկը և կարդալ նշանակությունը:

Քար առաջին

Ձեր կյանքում ամեն բան լավ է ընթանում: Դուք երջանիկ եք, հաջողակ և հեշտությամբ կարող եք կրկնապատ-կել ձեր երջանկությունը: Շնորհակալ եղեք ճակատագրին ձեր ունեցածի ու ձեռքբերածի համար: Առջևում ձեզ փորձություններ են սպասվում, որոնք հաղթահարելու համար ձեզանից շատ ջանք ու համբերություն կպահանջ-վի, սակայն դուք կկարողանաք հաղթահարել դժվարությունները:

Քար երկրորդ

Ձեր հոգում ծանրություն կա կուտակված: Հնարավոր է, որ բարկացած եք մեկի վրա կամ վիրավորված եք: Ձեզ թվում է, որ չեք կարողանա ազատվել այդ հույզերից և առաջ շարժվել, սակայն սխալվում եք: Քաղաքից դուրս գնացեք, հանգստացեք ու մոռացեք հոգսերի մասին: Այն բացասական հույզերը, որ կուտակվել են ձեր մեջ, կա-րող են ազդել ձեր առողջության վրա: Ներեք բոլորին և առաջ շարժվեք: Ձեր կյանքում դեռ շատ երջանիկ օրեր ու նոր մարդիկ կհայտնվեն:

Քար երրորդ

Դուք կարողանում եք կյանքին թեթև նայել: Հեշտությամբ եք ընդունում ամեն նոր իրողություն, առանց դժվա-րությամբ բաժանվում եք մարդկանցից ու կարողանում եք ազատվել աղբից: Դուք ճիշտ ճանապարհ եք ընտրել ձեզ համար:  Ապրեք այնպես,  ինչպես ինքներդ եք ուզում և մի մտածեք այն մասին,  թե ինչ կասեն մյուսները: Ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, իսկ ամենաթեթև անհանգստության դեպքում գնացեք բժշկի մոտ:

Քար չորրորդ

Դուք որոշել եք փակվել ինքներդ ձեր մեջ, որպեսզի ձեզ ապահովագրեք հետագա հիասթափություններից, քանի որ կյանքում հիասթափություններ շատ եք ունեցել: Այս ամենի հետևանքով տուժում եք ինքներդ, քանի որ չեք ցույց տալիս ձեր իրական հույզերը ու խուսափում եք անկեղծանալուց:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика