Ընտանիքում անպակաս էին կռիվներն ու դժգոհությունները…Առակ, որ պետք է իմանա յուրաքանչյուրը

Ընտանիքում անպակաս էին կռիվներն ու դժգոհությունները…Առակ, որ պետք է իմանա յուրաքանչյուրը։Իմաստուն առակ. ո՞րն է
ընտանիքի իմաստը…ամենակարևոր խոսքերըՄի տղամարդ այնքան էլ հաջողակ չէր ընտանիք ստեղծելու ոլորտում, նրա ցեղի բո-
լոր անդամները տառապում էին անձնական հարաբերություններում սկանդալների պատճառով…

Երբ նա դեռահաս էր, որոշեց, որ իր ընտանիքում այդպես չի լինի, և ինքն ամեն ինչ կանի, որ համերաշխ և սիրով լի ընտանիք ունե-
նա:Տղամարդը մեծացավ, գտավ ամենաբարի կնոջը,սակայն նա մի տարի անց իսկական հրեշ դարձավ: Տանն անպակաս էին սկան-
դալները, կռիվներն ու դժգոհությունները:Կինը մեծացել էր տատիկի և մոր հետ,ինքն էլ միշտ երազել էր մեծ և երջանիկ ընտանիք ու-
նենալու մասին:

Հանդիպելով ապագա ամուսնուն՝ հասկացել էր,որ հենց նա է իրեն պետք,սակայն մի տարի անց նույնպես սկսել էր մտածել,որ սխալ-
վել է ընտրության հարցում:Հեռու անտառում ապրում էր մի իմաստուն մարդ, ով կարողանում էր լուծել տարբեր խնդիրներ՝ օգնելով
նույնիսկ ամենադժբախտ ընտանիքներին: Եվ ահա տղամարդն առաջարկում է կնոջը գնալ իմաստունի մոտ, որպիսի նա ինչ-որ բան
հուշի, օգնի:

Երկար ժամանակ էին գնում,հոգնեցին, բայց հասան:Մտան նրա մոտ՝ միմյանց հետ կռվելով, իսկ իմաստունը ժպտաց և նրանց կան-
չեց ներս: Տարավ մի սենյակ, որտեղ կլոր սեղանի շուրջ նստած էին քաղցած և տանջված մարդիկ:Սեղանի մեջտեղի հատվածում դր-
ված էր համեղ ուտեստով կաթսա, իսկ մարդիկ ունեին երկար պոչերով գդալներ: Մինչև կաթսա գդալը հասնում էր, սակայն դրանով
հնարավոր չէր ուտել:

Մարդիկ քաղցից մահանում էին, չնայած, որ ուտելիքն այդքան մոտ էր…Հետո իմաստունը տարավ հյուրերին ուրիշ սենյակ: Այնտեղ
ամեն ինչ նույնն էր, միայն թե մարդիկ ուրախ և կուշտ էին: Նրանց գդալները նույնպես երկար պոչով էին, սակայն այդ մարդիկ…միմ-
յանց էին կերակրում: Նրանք հասկացել էին, որ ավելի լավ է օգնել միմյանց, քան քաղցից մահանալ:

Ամուսիններն ամեն ինչ հասկացան, գնացին տուն և սկսեցին համերաշխ ապրել: Եվ մինչ օրս շնորհակալ են իմաստունին, որ նա ի-
րենց ցույց տվեց կյանքի իմաստը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика