Ընկերուհիներս ինձ փնթի են ասում, իսկ ես պարզապես չեմ ուզում ամբողջ ժամանակս տրամադրել տանը մաքրություն անելուն․․․
Ընկերուհիներս հաճախ են ինձ վիրավորում՝ փնթի անվանելով: Իսկ գիտե՞ք՝ թե ինչու: Որովեհտև ես նախընտրում եմ զբոսնելու
գնալ, քան թե ամբողջ օրն անցկացնել հատակներ լվանալով:

Չեմ ապրում խոզանցում, բայց ոչ էլ ամեն օր մաքրություն եմ անում:Ես համարում եմ, որ մարդ առաջին հերթին պիտի ինքն իր մա-
սին հոգ տանի. իմ տանը միշտ մաքուր է, փոշի չկա, հատակները մաքուր են: Ինչի՞ համար միևնույն տեղը 4-5 անգամ լվանամ: Ես
երբեք չեմ պահում ավելորդ իրեր. այն, ինչ չի օգտագործվում, գնում է աղբանոց:Տունս մաքրում եմ շաբաթական 1 անգամ: ՈՒ դա
լիովին բավական է, քանի որ միայնակ եմ ապրում:

Ամեն ինչ դասավորում եմ իր տեղում, ու դրա շնորհիվ իմ բնակարանում բարդակ չի լինում:Իսկ ահա զբոսնել, զվարճանալ շատ եմ
սիրում: Չի լինում մի օր, որ տանից դուրս չգամ: Հանգստյան օրերին պարտադիր գնում եմ որևէ ցուցահանդեսի, համերգի, թատրոն,
կինոթատրոն… Այդ թանկարժեք օրերը չեմ նվիրում կապիտալ մաքրություն անելուն:

Երբ ընկերուհիներս իմացան դրա մասին, ինձ փնթի անվանեցին: Բնականաբար, նրանք ասացին, որ կատակ էին անում, բայց դե…
Իսկ ես ուղղակի լռեցի, քանի որ դա ինձ բոլորովին չբարկացրեց: Ես վստահ եմ, որ ճիշտ եմ անում, չէ որ ավելի լավ է լինել երջանիկ
ու չապրել ստերիլ պայմաններում, քանի թե հակառակը…
