Ընկերուհիներս բողոքում են, որ զավակներն իրենց անտեսում են, իսկ ինձ մոտ ճիշտ հակառակն է․․․ Աղջկաս գերխնամքից հոգնել եմ

Ընկերուհիներս բողոքում են, որ զավակներն իրենց անտեսում են, իսկ ինձ մոտ ճիշտ հակառակն է․․․ Աղջկաս գերխնամքից հոգնել
եմ։Ծնողներս միշտ սովորեցրել են շնորհակալ լինել բոլորին ու ամեն ինչի համար, ու չկարծել, թե ընտա նիքի անդամները քեզ ինչ-որ
բան պարտական են: Բայց երբեմն հարազատների վարքը թույլատ րելիի սահմաններից դուրս է գալիս:

Եվ իմ պարագայում ոչ թե ուղղակի բարեկամներ են, այլ իմ հարազատ աղջիկը,մարդ,ում մեծացրել ու աջակցել եմ ամբողջ կյանքում:
Բանն այն է, որ ունեմ մի աղջիկ, ով արդեն մի քանի տարի է, ինչ ամուսնացած է: Եբեմն ինձ թվում է, որ ոչ թե նա է իմ երեխան, այլ
հակառակը: Չէ որ ես մեծ մարդ եմ, ով կարող է ինքնուրույն հոգ տանել ինքն իր մասին:

Եվ ինձ խնամական պետք չէ, հատկապես ի դեմս աղջկա: Նա պիտի ապրի իր կյանքով, իսկ իմ ծերությունը թողնի ինձ:Ես հրաժար-
վում եմ նրա օգնությունից, իսկ ինքը շարունակում է շաբաթական 5-6 անգամ այցելել ինձ, ամեն ինչի մասին հարցնել, խորհուրդներ
տալ: Իսկ ես ուզում եմ ազատ շնչել, ապրել առանց վերահսկողության, քանի դեռ ի վիճակի եմ:

Փորձեցի կիսվել ընկերուհիներիս հետ, խորհուրդ հարցնել, սակայն նրանք զարմացան, ասացին, որ կերազեին իմ փոխարեն հայտն-
վել, քանի որ իրենց երեխաները ամիսներով կարող են չհիշել տարեց ծնողների մասին: Բայց սա ծայրահեղությունից ծայրահեղութ-
յուն է: Ես սիրում եմ դստերս, չափից շատ, բայց նա չի ուզում հասկ անալ, որ պետք է հաշվի առնել նաև իմ ցանկ ությունները:

Մի քանի անգամ խոսել եմ հետը, բայց աղջիկս լուրջ չի ընդունում իմ ասա ծները, ասում է, որ չափազանցնում եմ, կարծում է՝ թե իր
մասին են անհանգստանում, որ շատ չգնա-գա, չհոգնի: Ինձ մոտ երբեմն այնպ իսի տպավորություն է, որ նա այս ամենն անում է իր
խղճի հանգստության համար, այլապես նա կլսեր ինձ:

Հույսս դեռ չեմ կորցրել, որ մի օր կկարողանամ հասցնել աղջկաս, թե իրականում ինչ եմ ուզում.. եթե մինչ այդ վերջնական վիճած
չլինենք:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика