5 խնձորը լվանալ, կեղևահանել, հեռացնել կորիզները և կոշտ մասերը: Կեղևների, կորիզների և կոշտ մասերի վրա 5 բաժակ եռացրած ջուր լցնել, ավելացնել 2 ճաշի գդալ չամիչ, դնել կրակին և եփել 8-10 րոպե: Թողնել թրմվի, խմելուց առաջ քամել:
200 գ դդումը խոշոր քերիչով անցկացնել, ավելացնել 3 ճաշի գդալ մեղր և 5 բաժակ կաթի շիճուկ: Հարել և անմիջապես խմել:
2 խնձորը մաքրել և կտրատել: Կեղևներով և միջնամասով (ներառյալ` կորիզները) թուրմ պատրաստել (5 բաժակ ջրով) և տաք վիճակում լցնել կտրատած խնձորների վրա, ավելացնել 1 կիտրոնի կեղևների քերուկ, 2 ճաշի գդալ շաքարավազ, լավ խառնել և խմել:

Վերցնել ծիրանի 15 տերև, լվանալ, մանր կտրատել: Ավելացնել 5 բաժակ եռացրած ջուր, 5 ճաշի գդալ շաքարավազ, խառնել: Դնել կրակին, թողնել եռա:
Պետք է սառեցնել սենյակային ջերմաստիճանի պայմաններում: Կարելի է ըմպել նաև տաք վիճակում:
Այս ըմպելիքները խորհուրդ են տրվում թույլ առողջությունը, սպառված ուժերը վերականգնելու համար: Ունեն տոնուսը բարձրացնող, կազդուրիչ հատկություն:
