Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդո ղանը հայտարա րել է, որ իր երկիրը,ինչպես Ռուսաստանը, իրա-վունք ունի մասնակցել Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորմանը։
«Եթե Ռուսաստանը ցանկա նում է մասնակցել ղարաբաղ յան խնդրի լուծմանը, ապա Թուրքիան էլ կարծում է, որ ինքը ոչ պակաս իրավունք ունի նման մասնակ ցություն ունենալ։ Այդ առնչութ յամբ Ռուսաստանի բացա-սական դիրքորոշման մասին ինձ ոչ մի նորություն չի հասել»,-ասել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման հարցում արդյունքի չի հասել։
«Մենք շարունակում ենք աշխատել ՌԴ-ի հետ Սիրիայի և Լիբիայի հարցով։ Հուսով եմ, որ կկարողանանք ճիշտ քայլեր կատարել Ղարաբաղի հարցում և վերջապես կլուծենք այդ խնդիրը»,-հավելել է թուրքիայի առաջնորդը։
