Այսօր հերթական անգամ ադրբեջանցիներն այցելել են Սյունիքի մարզի Որոտան համայնք։ Tert.am-ի թղթակցի փոխանցմամբ` ադրբեջանցիներն արդեն այդ հատվածում են և Որոտան գետի ձախ ափին տեղադրել են Ադր-բեջանի դրոշը։

Հայկական ու ադրբեջանական ուժերի մարտական հենակետերի համաձայնեցված տեղակայման գործընթացը շարունակվում է, բայց ադրբեջանցիներն արդեն զինվորներ են տեղակայել, պաշտպանական կառույց՝ բլինդաժ ու դիրք ունեն։

Այդ հատվածից նրանց նշանառության տակ է «Տաթև» ՀԷԿ-ը,Գորիս-Կապան ճանապարհի չորս կմ երկարութ-յամբ հատվածը, ինչի մասին տեղում զգուշացնում են ՀՀ սահմանապահ զորքերը, և Որոտան համայնքը։

Որոտան համայնքի տարածքում տեղակայված են ռուս սահմանապահներ:Նշենք, որ օրեր առաջ ևս ադրբե-ջանցիներն իրենց դրոշով եկել էին Որոտան, սակայն ռուս խաղաղապահների միջնորդությամբ համայնքի տարածքում դրված դրոշը հեռացրել էին, դա դիրքում տեղադրված չէր։
