Զգացի, որ ամուսնուս եղբայրը ամեն կիրակի սկսել է գալ մեր տուն՝ հենց վաղ առավոտից․․․Միայն հետո իմացա իրական պատճա-
ռը։Երբ ամուսնուս եղբայրը տուն գնելիս ընտրեց մեր կողքի շենքի բնակարաններից մեկը, առանձնապես ուրախ չէի: Թվում է, թե
ինչ տարբերություն, որտեղ ուզում է, թող ապրի:
Բայց ես ի սկզբանե գիտեի, որ եթե մեր բարեկամներին մոտ ապրենք, մեր տունը վերածվելու է հավաք ատեղիի, ուր բոլորը վազելու
են ամեն հարմար առիթին՝ անգամ հողաթ ափերով: Ու ինչպես կյանքը ցույց տվեց, ես իրավացի էի: Ամուսինս զարմանում էր, թե ին
չու եմ նեղսրտում, ասում էր՝ լավ է, որ հարա զատ մարդիկ մոտ են, պետք եղած պահին կգան, կհասնեն, եթե մի խնդիր լինի:

Նշեմ, որ տեգորս ընտանիքը երկու տարում համալրվել է 3 երեխայով: Առաջինը մի քանի ամսական էր, երբ իմացան, որ զույգ բալիկ
ների են սպասում:Նրա կինը շատ լավ աղջիկ է, նրա դեմ ոչինչ չունեմ: Եթե հանկարծ նրան ինչ-որ հարցում օգնում եմ, հետո այնքան
է շնորհակալություն հայտնում, փորձում փոխհատուցել իմ արածը, ինչը չեմ կարող ասել նրա ամուսնու մասին:Ինձ ուղղակի հունից
հանում է ամեն կիրակի առավոտ մեր գալու նրա սովորությունը:
Անկեղծ եմ ասում, հենց վաղ առավոտից գալիս է, երբ դեռ չենք սկսել նախա ճաշել: Պատկեր ացրեք, ամբողջ շաբաթ ես ու ամուսինս
աշխատում ենք, ես 5-ից հետո մինչ երեկո 4 տարեկան երեխայիս հետ եմ,ու մայրիկս ամեն շաբաթ օր երեկոյան գալիս տանում է թո-
ռանը, որ գոնե մի օր երկար քնեմ, հանգ ստանամ, իսկ ես ստիպված եմ ամո ւսնուս եղբոր համար ուտելիք պատրաստել: Ու մնում է
մինչ երեկո, բավական չէ, դեռ մի բան էլ պատվերներ է տալիս:

Ամուսնուս ասում է՝ տոլմա կուտեի, պելմենի կուտեի, իսկ ամուսինս պահանջում է, որ պատրաստեմ:Ու ամեն անգամ, երբ փորձում
եմ խոսել ամուսնուս հետ, բացատրել, որ այդպես չի կարելի, ինձ էլ է հանգիստ պետք, մայրս հա ստատ նրա համար չի տանում երե-
խային, որ իր եղբոր համար պատրաստեմ, նա պատասխանում է,որ չափազանցնում եմ:Տեգորս կնոջ հետ էլ եմ խոսել,իսկ նա ասու
է, որ ամուսինը չի կարողանում ամբողջ օրը մնալ երեք երեխաների հետ:
-Ախր հասկանում ես, կարող եմ ասել՝ ուղղակի թույլ մի տուր, որ գա ձեր տուն, բայց գիտեմ, որ տանն էլ չի մնա: Այսպես գոնե գիտեմ,
թե որտեղ է, իսկ հակառակ դեպքում չգիտեմ՝ ուր կգնա:
Հետաքրքիր ավանդույթներ են նրանց տանը, իհարկե…
