Երկու օր առաջ ավտոբուս էի նստել․ Մի կին բարձրացավ ավտոբուս՝ ծանր պայուսակ ու տոպրակներ ձեռքին․․․Ես նման բան չէի տեսել

Երկու օր առաջ ավտոբուս էի նստել․ Մի կին բարձրացավ ավտոբուս՝ ծանր պայուսակ ու տոպրակներ ձեռքին․․․Ես նման բան չէի
տեսել։Մի քանի օր առաջ ավտոբուս էի նստել ու գնում էի իմ գործերով։ Ազատ նստարաններ չկային․ բոլոր տեղերը կանայք էին
զբաղեցրել, ու միայն մի երիտասարդ տղա կար նստած։

Կանգառներից մեկում մի կին բարձրացավ,մեծ պայուսակ էր բռնել ու երկու տոպրակ։Նա մոտեցավ ու կանգնեց նստած երիտասար-
դի կողքին,բայց ակնհայտ էր, որ վերջինս հոգնած է ու կանգնելու մտադրություն չունի։ Տղան փակել էր աչքերը ու կախելգլուխը, թը-
վում էր՝ թե ուր որ է կքնի։

Մի 5 րոպեից ուրիշ կին բարձրացավ։ Բավականին առույգ տեսք ուներ, ձեռքերն ազատ էին, բայց չգիտես ինչու, նա մի անգամից ո-
րոշեց, որ իրեն պիտի տեղ զիջեն։ Նկատելով նստած երտասարդին՝ կինը մոտեցավ նրան ու սկսեց պահանջել, որ վերջինս վեր կե-
նա։

Տղան անգամ չհասցրեց պատասխանել նրան, երբ կինը սկսեց բարձրացնել ձայնը։Երիտասարդն արդեն ուզում էր վեր կենալ, երբ
կինը հնչեցրեց վիրավորանքի խոսքեր։ Ու ուղևորը՝ լսելով իր հասցեին ուղղված տհաճ խոսքերը, մտափոխվեց ու նորից նստեց։ Մի-
այն տեսնեիք այդ կնոջ կատաղության աստիճանը․

նա ամբողջ ճանապարհին փնփնթում էր, երիտասարդների ու տղամարդկանց հասցեին կոպիտ ու տհաճ արտահայտություններ էր
հնչեցնում․․․ Իսկ տղան հանգիստ նստել էր՝ ականջակալները ականջներին ու ոչ մեկին ուշադրություն չէր դարձնում։

Իսկ դուք այդ տղայի փոխարեն ինչպե՞ս կվարվեիք։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика