Երկար տարիներ ապրում եմ 3-րդ հարկում․ Մի անգամ պատուհաններն էի լվանում, երբ հանկարծ․․․

Երկար տարիներ ապրում եմ 3-րդ հարկում․ Մի անգամ պատուհաններն էի լվանում, երբ հանկարծ․․․Ես 3-րդ հարկում եմ ապրում։
Մի անգամ պատուհաններս էի լվանում։ Իսկ պատուհաններիս տակ, ասեմ, որ շենքի դիմաց սիզամարգեր են աճում։ Ուրեմն, թե ոնց
եղավ, բայց մեկ էլ զգում եմ՝ ընկնում եմ պատուհանից ցած՝ ուղիղ սիզամարգերի մեջ․․․

Ի զարմանս ինձ ու հարևաններիս, ընկնելս ու վեր կենալս նույն է լինում։ Ուրեմն ընկա,ինձ թափ տալով վեր կացա ու բա րձրացա
տուն։ Երբ ամուսինս դուռը բացեց (ի դեպ, ընկնելուս պահին նա մեր դռան կողպեքն էր սարքում) աչքերը վրաս չռած՝ մեռավ հարց-
նելով՝ թե իրեն շրջանցելով՝ ոնց եմ հաջողացրել դռնից դուրս գալ։

Իսկ երբ նա հասկացավ ասածներիս իմաստը․․․Ինչ երկարացնեմ․ ես մեջքի վնասվածք եմ ստացել, լիքը քերծվածք ու կապտուկներ։
Իսկ ամուսինս՝ ուշաթափություն, սպիտակ մազափունջ ճակատին, նյարդային խանգարում, տախիկարդիա ու մի շաբաթ՝ ստացիո-
նար բուժում հիվանդանոցում։

Իսկ հիմա գուշակեք՝ ընկնելուցս հետո ով էր ում համար նարինջ տանում հիվանդանոց․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика