Երիտասարդ աղջիկը սպանվելուց ընդամենը մի քանի ժամ առաջ հասցրել էր եղբորը մի նկար ուղարկել․․․

Երիտասարդ աղջիկը սպանվելուց ընդամենը մի քանի ժամ առաջ հասցրել էր եղբորը մի նկար ուղարկել․․․Այդ լուսանկարը սարսա-
փելի հանցագործության բացահայտման սկիզբը դարձավ։Բաշկորտոստանի Հանրապետության Սալավատ քաղաքում հնարավոր է
եղել ձերբակալել 28-ամյա Օլգա Եմելյանովային սպանողին:

Աղջիկն անհետ կորել էր սեպտեմբերի 22-ին: Վերջին անգամ նրան տեսել էին կոլեգաները, որոնց նա ասել էր, որ հանդիպման է գը-
նում: Հանցագործի հետքի վրա հնարավոր եղավ դուրս գալ աղջկա ուղարկած վերջին սելֆիի միջոցով:Տանն Օլգային սպասում էին
նրա 10 և 2 տարեկան երեխաներն ու տատիկը, ով և դիմել էր ոստիկանություն:

Սեպտեմբերի 28-ին Մելեուզովսկի շրջանի անտառաշերտի մոտ երիտասարդ աղջկա դի հայտնաբերեցին: Օլգան էր․․․Այս լուսանկա-
րը վերջինն էր, որ Օլգան ուղարկեց իր եղբորը: Նա գրել էր, որ ինչ-որ տեղ է գնում իրենց ընդհանուր ծանոթ, 30-ամյա Ռասիմի հետ
և կատակել էր, որ չգիտի, թե իրեն ուր են տանում: Կասկածյալին հեշտությամբ հայտն աբերեցին: Նրա խոսքերով՝ ինքն անտարբեր
չի եղել Օլգայի նկատմամբ:

Այդ օրը մեքենայով պտտվել են քաղաքով, գնացել են անտառաշերտի մոտ, որտեղ էլ վիճել են: Այդ ժամանակ էլ տղամարդը բեռնա-
խցի-կից հանել է հաստ պարանն ու խեղդել աղջկան, թողել մարմինն ու հեռացել՝ կարծելով, թե մաքրել է հանցագործության բոլոր
հետքերը: Սակայն նա մոռացել էր սելֆիի մասին, որն էլ ճակատագրական եղավ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика