Երիտասարդ աղջիկը պատրաստվում էր շարժվել բենզալցակայանից, երբ նկատեց,որ մի տղամարդ կանգնած արտասվում է․․․Իմա-
նալով պատճառը, իսկույն գործի անցավ
Ամերիկուհի Մերի Հայնցն ապրում է փոքր քաղաք Ափլ-Վալլիում, որի բնակչությունը կազմում է 45 հազար մարդ։ Մի օր աշխատան-
քի գնալիս քաղաքի բենզալցակայաններից մեկի մոտ նա նկատեց միջին տարիքի մի տղամարդու, ով կանգնած արտասվում էր։Նրա
մեքենան կանգնած էր Մերիի մեքենայից քիչ հեռու։
Աղջիկն արդեն վերջացրել էր ու պատրաստվում էր գնալ, սակայն նկատելով, որ տղամարդը շարունակ արտասվում է, որոշեց մոտե-
նալ ու իմանալ, թե ինչ է պատահել։Դրսում -10 ջերմաստիճան էր, իսկ տղամարդն առանց տաք հագուստի էր։ Մոտենալով մեքենա-
յին՝ Մերին նկատեց, որ այդ մարդու կինը նստած է հետևի նստարանին ու նույնպես լացում է։

Նա գրկել էր երկու փոքրիկ աղջնակ-ներին ու փաթա թվել ծածկոցով։Մերին սկսեց հարցուփորձ անել, թե ինչ եղել, իսկ նա փորձում
էր թաքցնել արցունքները ու ձևացնել, թե ամեն ինչ կար գին է։ Սակայն ի վերջո խոսեց․
-Ես չեմ կարողանում ապահովել ընտանիքիս․․․
Պարզվեց, որ նրանք վերադառնում էին կնոջ ծնողների տնից ու ճանապարհին հայտնաբերել էին, որ գումարը կբավականացնի կամ
սնունդ գնելուն, կամ բենզին լցնելուն։ Կինն ու երեխաները քաղցած էին ու գոնե մի բաժակ տաք թեյ էին ուզում, բայց եթե գնեին այդ
ամենը, բենզինի գումար չէր մնա ու իրենք տուն չէին հասնի։

Ծնողների տնից դուրս գալուց առաջ նրանք հաշվարկել էին ծախսերը, բայց անսպասելի սաստիկ ցուրտ էր եղել, և դրա պատճառով
բենզինը շուտ էր վերջացել, իսկ ճանապարհի ժամանակն էլ մի քանի ժամով ավելացել էր։Իմանալով դա՝ Մերին որոշեց օգնել ընտա-
նիքին ու վճարել նրանց բենզինի համար։

Ավելին, նա մի քիչ սնունդ գնեց ու ևս մի բարի արարք գործեց։Պարզվեց,որ Մերին արդեն 5-6 օր իր բեռնախցիկի մեջ մի քանի տոպ-
րակ հին իրեր էր ման տալիս, բայց ժամանակը չէր բավականացնում, որ դրանք տանի անտունների կացարան։ Դրա համար էլ նա
առաջարկեց տղամարդուն վերցնել այն ամենը, ինչն իրենք կկրեն։

Բենզալցակայանի մյուս հաճախորդներին ևս հետաքրքրեց, թե ինչ է կատարվում։ Բոլորը հերթով մոտեցան և օգնեցին իրենց հնա-
րավորության սահմաններում․ մեկը մի քիչ գումար տվեց, մյուսը՝ ուտելիք, մի տղամարդ նույնիսկ հանեց իր վերարկուն ու նվիրեց
նրանց։Անհույս իրավիճակում հայտնված ընտանիքը փրկվեց ու տուն հասավ՝ բարի մարդկանց շնորհիվ։
