Երիտասարդ աղջիկը կարողացել է այնքան գումար աշխատել, որ կատարի մոր վաղեմի երազանքը․․․Սենյակը՝ վերանորոգումից ա-
ռաջ և հետո։Մինչ 18 տարեկանը լրանալը Մարինան ապրել է ծնողների տանը: Ընտանիքը հարուտ չէր, մայրն ու հայրը սովորական
աշխատողներ էին, վերջին տարիներին՝ հաշմանդամության պատճառով թոշակառու:

Նրանք շատ քիչ եկամուտ ունեին, և գումարը բավականացնում էր միայն սնունդ ու առաջին անհրաժեշտության պարագաներ գնե-
լուն:Մարինան ամբողջ կյանքում ձգտել է գումար վաստակել, օգնել ծնողներին: Ժամանակին նա գովազդային պաստառներ է փակ-
ցրել, բրոշուրներ բաժանել, աշխատել խանութում…

Բայց չնայած գործադրած ջանքերին՝ մեծ գումար աշխատել նրա մոտ չէր ստացվում: Միակ ելքը ըստ Մարինայի՝ լավ կթություն ստ-
անալն էր: Աղջիկը կարողացավ գերազանց հանձնել քննությունները, անվճար ընդունվել և սկսել ուսումը մայրաքաղաքում գտնվող
համալսարանում: 18 տարեկանում նա լքեց հայրական տունը:Մարինան ամենակզբից հստակ որոշել էր, որ հենց սկսի գումար վաս-
տակել, պիտի նորոգի ծնողների տունը:

Մոտ 1,5 տարի աղջիկը համատեղում էր ուսումն ու տարբեր աշխատանքները:Բարդ էր,բայց նրա ջանքերը զուր չանցան: Մարինան
կարողացավ գումար հավաքել՝ ննջասենյակը նորոգելու համար:Քանի որ աշխատողների գումար չունեին, ընտանիքի անդամները
սեփական ձեռքերով էին անում ամեն ինչ: Կարգի բերեցին պատերը, ներկեցին մարտկոցները, ընտրեցին ու ինքնուրույն կարեցին
վարագույրերը:

Հին փայտե հատակները ծածկեցին լամինատով, կահույքի մի մասը նորով փոխարինեցին,իսկ մյուս մասն էլ հատուկ մաքրող ծառա-
յության շնորհիվ կարգի բերեցին: Վարպետ կանչել են միայն ձգվող առաստաղ տեղադրելու համար: Այժմ Մարինան ունի նոր նպա-
տակ. վերանորոգել խոհանոցն ու լոգասենյակը: Վստահ ենք, որ նրա մոտ ամեն ինչ կստացվի:
