Երեկ տրանսպորտում մի միջադեպի ականատես եղա․ Մի տղա վազելով մոտեցավ «Գազելին», դիմացի նստա-րանին մի տոպրակ դրեց ու նորից հեռացավ․ Վարկյաններ անց բոլորը իրար հրմշելով սկսեցին փախչել «Գա-զելից»․․․
Վերջերս տարօրինակ իրավիճակում էի հայտնվել. նստել էի դեպի Երևան գնացող երթուղային, երբ մի տղա դի-մացի նստարանին մի կապոց դրեց ու վազելով հեռացավ…Պիտի գնայի կողքի քաղաք՝ ընկերուհուս տուն: Կա-յարանում առաջին կանգառից նստեցի երթուղային, ինչպես հասկացա, վար որդը սպասո ւմ էր, որ բոլոր նստա-րանները զբաղեցնեն և միայն այդ ժամ անակ շարժվի: Հանկարծ մի երիտ ասարդ մոտեցավ, դիմացի նստարա-նին դրեց իր սև տոպրակը և վազելով գնաց մի կողմ՝ ընթացքում գոռալով.

-Վարպետ ջան, հեսա կգամ, չգնաս:
2 րոպե լուռ էր, սակայն հետևի նստ արանին միջին տարիքի մի կին գոռաց.
-Իսկ եթե նա ական է դրել և հիմա էլ փախավ: Ընկերո ւհի, նայեք, թե ինչ կա մեջը:
Ես էլ զարմացած հարցրեցի, թե ինչու՞ ես պայթեմ առաջինը, եթե իսկա պես ական կա:Այդ կինը չծո ւլացավ, մո-տեցավ, ձեռքը ձգեց դեպի դիմացի նստարանը և կլորացած աչքերով նայեց ուղևորներին և վարորդին.
-Հաստատ ական է, պինդ է և ծանր…փախնենք, փրկ վենք…-և առաջինը դուրս թռավ երթ ուղայինից:շ

Թե ինչ սկսվեց այդ պահին, ան հնար է նկարագրել: Իսկա կան քաոս էր: Մարդիկ իրար հերթ չտա լով փորձո ւմ էին իջնել, բրդբրդում էին միմյանց, գոռում… 30 վարկյան անց երթուղայինում մարդ չմնաց: Վարորդն էլ արդեն պատրաստվում էր ոստիկանություն զանգել, երբ տես անք, որ հեռ վից վա զելով գալիս է «ահաբեկիչ» երիտա-սարդը, իսկ ձեռքում էլ… շաուրմա էր բռնած:
Զարմա ցած նայեց մեզ, իսկ հետո էլ ամաչելով ժպտաց.
-Բոլորդ ինձ էիք սպասու՞մ… շնորհակալ եմ: Վարպետ, շու՞տ ես շարժվելու:
