Երեկ աշխատանքից շուտ տուն եկա․ Հասնելով շենքի մոտ՝ նկատեցի կնոջս մտերիմ ընկերուհուն․ Իրար հետ բարձրացանք տուն․․․Դե հարևաներին՝ Աստված տվել ու չի խնայել

Երեկ աշխատանքից շուտ տուն եկա․ Հասնելով շենքի մոտ՝ նկատեցի կնոջս մտերիմ ընկերուհուն․ Իրար հետ բարձրացանք տուն․․․
Դե հարևաներին՝ Աստված տվել ու չի խնայել

Երեկ աշխատավայրում հոսանքն անջ ատել էին, և մեզ բոլորիս կեսօրին տուն թող եցին: Շատ ուրախ գնում էի տուն, մտածում էի,
թե ինչպես եմ ամբողջ օրը միայնակ հանգ ստանալու. որդիս մանկապ արտեզում է, կինս՝ աշխատանքի:Հանկարծ տեսնում եմ, որ
կնոջս ընկերուհին, ով ուրիշ քաղաքում է ապրում, կանգնած է մեր բակում:

-Ողջույն, Անի: Ինչպե՞ս ես հայտնվել այստեղ:

-Ես Աստղիկին զգուշացրել էի, որ գալու եմ: Ուղղակի մի օր շուտ եկա, իսկ հեռախոսս կորցրել եմ: Նստած, ձեզ էի սպասում:

-Բան չկա, ես շուտ եմ եկել: Արի գնանք տուն:

Բռնեցի նրա ճամպրուկը և բացեցի դուռը: Վերելակի մոտ տեսա մեր հարևանուհուն, բարևեցի նրան: Տանը բազմոցին տեղավորեցի
մեր հյուրին, նա ամբողջ գիշեր ճանապարհին էր եղել, իսկ ինքս գնացի իմ սենյակ և նստեցի համակարգչի առաջ:Մի ժամ անց լսեցի,
որ ինչ-որ մեկը փորձում է բանալիով բացել դուռը, բայց ներսից իմ բանալին էր: Բացեցի: Կինս էր:

Կատաղած ցլի հայացքով:Նա առանց որևէ մի բան ասելու՝ ներս մտավ,տեսավ քնած ընկերուհուն և թեթևացած շունչ քաշեց: Պարզ-
վեց, որ մեր հարևանուհին զանգել էր կնոջս, ասել,որ ինչ-որ անծանոթ աղջկա եմ տուն բերել, իսկ կինս կարծել էր, որ իրեն դավաճա-
նում եմ:

Այդ օրվանից էլ հարևաններին չեմ բարևում…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика