Երբ պատահական աչքովս ընկավ տարեց մորս գրած կտակը, այնպես վիրավորվեցի․․․Անկախ ինձանից՝ վիճեցի նրա հետ

Երբ պատահական աչքովս ընկավ տարեց մորս գրած կտակը, այնպես վիրավորվեցի․․․Անկախ ինձանից՝ վիճեցի նրա հետ։Մայրիկս
արդեն շատ մեծ է տարիքով, գրեթե անօգնական։ Դրա հա մար էլ հաճախ եմ գնում նրան այցել ության։ Մի քանի ամիս առաջ, երբ
հերթական անգամ եկա նրա մոտ, սովորականի պես ուտելիք պատրաստեցի, մաքրություն արեցի, լվացք միացրեցի։ Եվ պատահա-
բար նկատեցի, որ սեղանին ինչ-որ անծանոթ թուղթ է դրված։

Չկարողանալով զսպել հետաքրքրասիրությունս՝ բացեցի այն․ պար զվեց՝ մորս գրած կտակն է։ Մայրիկս միշտ նույն հոգատարութ-
յամբ ու ուշադրությամբ է վերաբերվել ինձ ու քրոջս։ Երբեք մտքովս չէր անցնի, որ նա կարող է չգրել իմ անունը կտակիմեջ։ Այն օրը,
երբ ես կարդացի այն, անկախ իմ կամքից վիճեցի մորս հետ։ Չնայած, հիմա ես հասկանում եմ, որ մայրս ինձ ոչ մի վատ բան չէր կա-
մենում, բայց մեկ է, չեմ կարողանում նրան ներել։Ինձ համար անհասկանալի պատճառներով մայրիկս որոշեց թողնել ամեն ինչ կրտ-
սեր դստերը, իսկ ինձ՝ ոչինչ։

Հանգիստ հարցրեցի մորս, թե ինչու է նման բան արել, իսկ նա պատասպանեց, որ Անահիտը ծանր կյանքով է ապրում, իսկ ես ամեն
ինչ ունեմ։Իսկապես, ես ստացել եմ բարձրագույն կրթություն, լավ աշխատանք ունեմ, ամուսինս էլ վատ չի վաստակում։ Քրոջս բախ-
տը անձնական կյանքում չի բերել։ Բանն այն է, որ նա ամուսնացավ 18 տարեկանում, գլուխը կրոցրել էր սիրահարվածությունից։

Երեխա ունեցավ, բայց ժամանակի հետ ամուսինն ու նրա ընտանիքը ցույց տվեցին իրենց իրական դեմքը, ու քույրս ստիպված եղավ
որդու հետ միասին վերադառնալ մեր մայրիկի տուն։ Ու քանի որ քույրս կրթություն չի ստացել, չի կարողանում նորմալ աշխատանք
գտնել, եթե անկեղծ, կարծում եմ, որ ցանկություն էլ չունի։Դեպքից մի քանի օր անց զանգեց մայրս ու խնդրեց գնալ իր տուն։Նա ցույց
տվեց նոր կտակը, ասաց, որ փոխել է, ու որոշել է տունն էլ, զարդերն ու հավաքած գումարն էլ հավասար կիսել մեր միջև։

Ցավալին այն է, որ միևնույնն է, հոգումս ինչ-որ բան է կոտրվել։ Այսինքն, եթե ես չտեսնեի կտակը, այդպես էլ կմնար։ Այսինքն մայրի-
կիս թվում է, որ եթե տան կեսը իմը լինի, պիտի քրոջս դուրս հանեմ ու թույլ տամ, որ ինքն ու երեխան մուրացկաններ դառնան։ Բայց
ես ընդունակ չեմ նման բանի։Երբ քույրիկս իմացավ այս ամենի մասին, երդվեց, որ ոչինչ չգիտեր կտակի մասին։ Ասաց, որ եթե նույն-
իսկ ամեն ինչ իրեն մնար, նա կկիսեր ինձ մեր մոր ժառանգությունը, երբեք իրենով չէր անի։

Հիմա փորձում եմ առաջվա պես վերաբերվել մայրիկիս, բայց ինչ-որ տհաճ նստվածք կա, որ չի թողնում անել դա։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика