Երբ խանութում հացի հերթում կանգնած տղան կատակեց․․․Բոլորը ծիծաղեցին բացի վաճառողուհուց

Երբ խանութում հացի հերթում կանգնած տղան կատակեց․․․Բոլորը ծիծաղեցին բացի վաճառողուհուց։Ընդմիջմանը վազելով գնացի
մոտակա խանութը, որ կարկանդակ գնեմ: Հույս ունեի, որ մի քիչ նստ ելու և սուրճ խմելու ժամանակ էլ կմնա:

Բայց վաճառողուհին շատախոս մի կին էր, ավելի շատ զրուցում էր պաղպաղակի վաճառողուհու հետ, քան առևտուր էր անում: Իմ
րոպեները և հույսերը ջուրն էին ընկնում: Վերջա պես բերեցին կաթսայով տաք կարկանդակներ. զգում էի երշիկի բույրը, իմ սիրած
կարկանդակներն էին:

Հենց պիտի ի վերջո գնեի կարկանդակը, վաճառողո ւհին սկսեց շան հետ զրուցել, որը կանգնած հաչում էր:

-Ի՞նչ ես ուզում, ի՞նչ ես այդպես անում: Կարկանդա՞կ ես ուզում… Չեմ տա, չեմ տա…

Շունը գլուխը թեքել և ուշադիր լսում էր կնոջը:

Այդ պահին չդիմացա և խառնվեցի.

-Նա կարկանդակ չի ուզում, եկել է կարկանդակի միջի եղբորը հրաժեշտ տալու:

Ես ու շնիկը մնացինք առանց կարկանդակի, բայց հերթի ծիծաղն ու վաճառողուհու բարկությունը դեռ երկար էի լսում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика