Երբ իմացա, որ ամուսինս ինձ դավաճանում է, մտածեցի թե ժամանակավոր հրապուրանք է, բայց երբ պարզեցի թե ով է սիրուհին․․․
Մեր ընթերցողներից մեկը կիսվել է իր պատմությամբ և խորհուրդ խնդրել:ՄԵնք ծանոթացանք, երբ 17 տարեկան էի: Սերգեն իմ
կյանքի առաջին և միակ տղամարդն է: Թվում էր, թե ոչ ոք և ոչինչ չի կարող քանդել մեր հարաբերությունները: Առաջին հերթին իմ
երջանկությամբ կիսվեցի մանկությանս ընկերուհու՝ Նելլիի հետ:

Հենց նա էլ դարձավ իմ հարսնաքույրը: Մի տարի անց ծնվեց մեր աղջիկը, և ընկերուհիս կարծես նրա հարազատ մորաքույրը լիներ:
Ժամանակի հետ նկատեցի, որ ամուսինս Նելլիի հանդեպ չափից մեծ ուշադրություն է ցուցաբերում. մեքենայից իջնելիս մեկնում է
ձեռքը, սկզբից մինչև վերջ նստում է մեզ հետ, երբ ընկերուհիս մեզ հյուր է գալիս, մեծահոգաբար հյուրասիրում նրան: Դա զարմա-
նալի չէր լինի այն դեպքում, եթե ամուսինս բոլորի հանդեպ լիներ այդպես:
Բայց ոչ, Նելլիի հանդեպ վերաբերմունքն այլ էր:Մի օր մայրս մեր տանն էր, երբ կրկին եկավ Նելլին: Հաջորդ օրը զանգեց մայրիկս և
ասաց, որ իրեն դուր չի գալիս, թե ինչպես է Նելլին նայում ամուսնուս,խորհուրդ տվեց հետու մնալ նրանից: Ես գիտեի, որ մայրս ճիշտ
է ասում, բայց մինչ այդ պահը փորձում էի չնկատել այդ ամենը:

Ժամանակի ընթացքում հեռվացա ընկերուհուցս. մենք գրեթե չէինք հանդիպում, ամսվա մեջ 1-2 անգամ էինք զրուցում հեռախոսով:
Սակայն այլ խնդիր առաջացավ. ամուսինս սկսեց ուշ վերադառնալ տուն, ասում էր, իբր աշխատանքը շատ է: Ես չհավատացի նրան,
որոշեցի հետևել: Բնականաբար, ոչ մի գործ էլ չկա, գրասենյակից դուրս գալուց հետո նա գնաց…Նելլիի տուն:
Մայրս ասում է, որ պահեմ ընտանիքս՝ հանուն երեխայիս, ամուսնուս ոչինչ չասեմ, քանի որ դա ժամանակավոր է, բայց չեմ կարող-
անում ապրել հանգիստ՝ իմանալով, որ ինձ դավաճանում են:
