Երբ իմացա որ ամուսինս դավաճանում է ինձ,նեղվեցի սակայն մտածեցի կներեմ նրան,բայց երբ իմացա,թե ով է նրա սիրուհին․․․Ուղղակի շոկի մեջ եմ
Վերջերս տեղի ունեցավ մի բան, ինչը կյանքս գլխիվայր շուռ տվեց. ես իմացա, որ ինձ մեծ հարված են հասցրել իմ երկու մտերիմ-ները:Արդեն 5 տարի ամուսնացած եմ: Երբ լրանում էր որդուս 1 տարեկանը, որոշեցինք մկրտել նրան: Որպես կնքահայր և կնքա-մայր ընտրեցինք ամուսնուս մոտ ընկերոջն ու նրա կնոջը, ում հետ ամուիսնս արդեն 10 տարի միասին էին աշխատում: Եվ կինը, և ամուսինը կայացած մարդիկ էին, կրթված, խելացի և հետաքրքիր:

Մինչ այդ էլ շփվում էինք ընտանիք ներով, բայց մկրտո ւթյունից հետո էլ ավելի մտեր մացանք: Մեր որդուն հաճախ տանում էին զբոսնելու, միմյանց տուն հյուր էինք գնում:2 տարի առաջ նրանք ամուսնալուծվեցին, հավանաբար, երեխա չունենալու պատճա-ռով: Երեխայիս կնքահորից ժամանակի հետ հեռվացանք: Նա փոխեց աշխատանքը և արդեն հազվադեպ էինք հանդիպում: Իսկ ահա նրա կինը արդեն իմ ամենամտերիմ ընկերո ւհին էր: Քանի որ հարազատ քույր չունեմ, նրան էի վստահում գաղտնիքներս, հույզերս: Ամուսինս էլ նրան շատ ջերմ էր ընդունում:

Բնականաբար, մտքովս չէր էլ անցնում, թե իմ մեջքի հետևում ինչ է կատարվում:Մի քանի օր առաջ ամուսինս վերադարձավ աշ-խատանքից: Մինչ լոգանք էր ընդունում, նրան զանգ եկավ: Տեսա Անիի համարը:Չհասցրեցի պատասխանել, նա շուտ անջատեց, իսկ մի քանի վայրկյան անց հաղորդագրո ւթյուն եկավ: Հետաքրքրասիրո ւթյունս թույլ չտվեց չկար դալ: Այդպես հայտնաբերեցի նրանց սիրավեպի մասին վկայող երկխոսությունը,մանրամսների մասին չեմ խոսի, բայց ակնհայտ էր,որ այդ կապը նոր չի սկսվել:
Շոկի մեջ էի…հեռախոսը լուռ դրեցի մի կողմ և ամուսնուս չհամարձակվեցի ինչ-որ բան ասել: Դեռ չգիտեմ, ինչ անել. երեխաս սիրում է նրանց երկուսին, չեմ ուզում զրկել որդուս միանգամից երկու մտերիմ մարդկանցից, բայց այսպես էլ չեմ կարող ապրել…
