Երբ ամուսնալուծվում էի, սկեսուրիս ուրախությանը չափ չկար, նա նույնիսկ ծափահարում էր․ 1 տարի անց նորից հանդիպեցի նրան․․․

Երբ ամուսնալուծվում էի, սկեսուրիս ուրախությանը չափ չկար, նա նույնիսկ ծափահարում էր․ 1 տարի անց նորից հանդիպեցի նը-
րան․․․Ընտանիքները տարբեր են, մարդիկ՝ նույնպես: Բոլորն էլ սխալներ գործում են: Հաճախ վեճեր լինում են և հարսների, և սկե-
սուրների պատճառով: Մեր դեպքում ես հիմա տեսնում եմ իմ մեղքը, թեպետ այն ժամանակ կարծում էի, թե ամեն ինչ ճիշտ եմ ա-նում:

Սկեսուրս ի սկզբանե չսիրեց ինձ, իսկ ես փորձում էի ամեն կերպ գոհացնել նրան, դուր գալ: Էլ թխվածքներ էի պատրաստում, էլ գը-
նում նրա տուն գործ անելու, էլ ամառանոց էի գնում ու զբաղվում հողի հետ կապված աշխատանքներով: Կար ող էի սկեսուրիս հա-
մար գնալ բանկեր, փոստ, հիվանդանոց, անգամ եթե դա անում էի ի վնաս ինձ:Մի խոս քով, մաշկիցս դուրս էի գալիս, բայց գոնե մի
բարի խոսք չէի լսում նրանից:

Սկեսուրս իմ բարությունն ընդունեց որպես միամտություն ու սկսեց շահագործել ինձ: Երբ նկատեցի, որ վերած վել եմ անձնական
սպասարկողի, էլ չդիմացա ու հայտնեցի իմ անհամաձայնությունը: Ամուսինս ոչ մի ձև չարձագանքեց, քանի որ իր կարծիքով մայրի-
կը միշտ իրավացի է: Բացի այդ նա ասաց, որ ես եմ մեղավոր, քանի որ սկզբում այդքան ընկնում էի իր մոր հետևից:

Մի օր մեր տուն էր եկել սկեսուրս: Սարսափելի վեճ եղավ. վիրավորանքներ, գոռոցներ… Ես նույն օրը հավաքեցի իրերս ու հեռացա՝
ասելով, որ հաջորդ օրը ինքս դատարանում ամուսնալուծվելու դիմում կգրեմ: Երբ դուրս էի գալիս տնից, սկեսուրս ուրախությունից
ծափահարում էր, իսկ ամուսինս գլուխը կախ կանգնել էր պատի մոտ, կարծես ավազակություն արած ու պատժված երեխա լիներ:

Զզվելի էր… Ինչպես եմ սիրել այդ մարդուն ու նրա հետ ապրել 2 տարի…Ի զարմանաս ինձ, ամուսնալուծությունից հետո ազատութ-
յուն զգացի, այլ ոչ թե տխրություն: Վերջապես կարող էի գիշեր-ցերեկ գազօջախի մոտ կանգնած ուտելիք չպատրաստել, կարող էի
հանգիստ շունչ քաշել, որ սկեսուրս չի գա հերթական պահա նջով, կարող էի լիաթոք շնչել:

Հիմա արդեն անցել է 1 տարի: Սովորականի պես ապրում եմ, աշխատում, իմ կյանքում ամեն բան լավ է: Օրեր առաջ մեր շենքի մոտ
հանդիպեցի նախկին սկեսուրիս: Նա վազեց դեպի ինձ ու ամուր գրկեց: Չհա սցրեցի զարմանալ, երբ նա սկսեց գանգատվել.

-Ներիր ինձ, Մարի ջան, ներիր… Ինչ հիմար էի… Քեզ անո ւն էի դնում… Տղաս մի անպատկառի հետ է ամուսնացել, որն ինձ իրենց
տուն չի թողնում ոտք դնեմ: Հիմա էլ հղի է, ասում է, եթե ամեն ինչ իր ուզածով չլինի, կբաժանվի ու տան կեսը կվերցնի… Ախ, ես ինչ
անեմ…

Ես ասացի, որ ցավում եմ նրա համար ու արագ հեռացա: Տար օրինակ է, բայց անգամ խղճացի նրան, թեպետ տեղն է…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика