Ես 30 տարուց ավելի ապրել եմ կնոջս հետ, բայց հիմա ուրիշի եմ սիրահարվել․․․Չգիտեմ, ինչ եմ անելու։Անունս ասել չեմ ուզում, մի-
այն կնշեմ տարիքս՝ 65 տարեկան եմ։ Ամուսնացած եմ, բայց տարեց լինելով հանդերձ՝ սիրահարվել եմ ուրիշ կնոջ։ Կինս 62 տարե-
կան է, մենք մեծ որդի ունենք, ով արդեն վաղուց ստեղծել է իր ընտանիքը ու դարձել երկու երեխաների հայր։

Երբ մեր որդին մեծացավ, ամուսնացավ ու առանձնացավ, նկա տեցի, որ ես ու կինս օտար մարդիկ ենք։Հետո երկուսս էլ դուրս եկա
նք աշխատանքից, ու հասկացա, որ շատ եմ ուզում գյուղ տեղափոխվել։ Թեպետ կինս դեմ էր, կարողացա համոզել նրան, ու մեր խն
այած գումարով գյուղում փոքր, բայց լավ ու հարմարավետ տուն գնեցինք։ Ինձ այնքան էր դուրս գալիս այնտեղ․ ամռանը նստում էի
դրսում, գիրք կարդում, իսկ կինս չէր կարողանում հարմարվել։
Նա միշտ էլ սիրել է քաղաքի կյանքը։ Անգամ կտրականապես հրաժարվում էր օգնել ինձ հող մշակել, որևէ մի բան ցանել։ Ու ստիպ-
ված ամեն ինչ միայնակ էի անում, քանի որ նման պահերին ասում էր, որ իրեն վատ է զգում։Աշնանը նորից վերադարձանք քաղաք։
Կինս ուրախությունից տեղը չէր գտնում, իսկ ես մի շաբաթից հավաքեցի իրերս ու միայնակ հետ գնացի գյուղ։ Պարզապես այդպես
եմ ուզում, գյուղն ինձ ավելի շատ է դուր գալիս։Հիմա ես ու կինս հազվադեպ ենք հանդիպում․․․

Չգիտեմ էլ, ինչպես պատահեց, բայց ես գյուղում սիրա հարվեցի 55-ամյա մի կնոջ։ Սկզբում նա փոխա դարձաբար չէր պատասխա-
նում իմ զգացմունքներին, բայց հիմա արդեն մտերմացել ենք։ Ու ես կնոջիցս բաժանվելու որոշում եմ կայացրել, միայն թե վախենում
եմ որդուս արձագանքից, ու այդ պատճառով էլ դեռ ոչ մեկին ոչինչ չեմ ասել։Հոգուս խորքում մտավախություն ունեմ, որ գուցե սխալ
եմ անում, բայց հետո էլ մտածում եմ, որ հարյուր տարի չեմ ապրելու, երևի պիտի լսեմ սրտիս թելադրանքը։
