Ես քանդել եմ դստերս կյանքը…Հիմա չեմ կարողանում հանգիստ ապրել՝ այս ծանր բեռը սրտումս պահելով
Մեղք գործելը շատ հեշտ է, մինչդեռ մեղքեր չգործելը մեծ ջանքեր է պահանջում, իսկ դրանք խոստովանելը շատ ցավոտ է:«Ահա իմ
դեպքում էլ մեծ մեղքս խոստովանելը պարզապես հավասարազոր էր մահվան: Ես 55 տարե-կան եմ: Ողջ կյանքիս ընթացքում ոչ մի
անգամ մեղք չէի գործել: Փորձում էի ապրել օրինական կերպով, սակայն 20 տարի առաջ ես հարազատ աղջկաս նկատմամբ մեղք
գործեցի:Այդ մեղքիս պատճառով աղջիկս մինչ օրս տառապում է:
Նա կյանք չունի, իսկ ես վախենում եմ խոստովանել, վախենում եմ կորցնել:20 տարի առաջ 15-ամյա աղջիկս ասաց,որ հղի է: Դա ինձ
համար իսկական շոկ էր: Ես նրան միայնակ էի մեծացրել, հաշվապահ էի աշխատել ու առավոտից երեկո ամեն ինչ արել, որպես-զի
նա ոչ մի բանի կարիք չունենա: Նա միշտ տանն էր գիշերում, և ոչ մի առիթ չկար, որպեսզի նա հղիանար:Հաջորդ օրը մենք այցելե-
ցինք գինեկոլոգին,ով ասաց,որ աղջիկս գտնվում էր հղիության 10-րդ շաբաթում:

Բժիշ-կն աղջկաս խնդրեց սենյակից դուրս գալ և ինձ հետ առանձին խոսել:Նա ասաց, որ չի կարելի աբորտ անել, քա-նի որ այդ դեպ-
քում մեծ է հավանականությունը, որ աղջիկս չբեր դառնա:Այդ նույն օրը՝ երեկոյան, ծանոթացա երեխայի հոր՝ Անտոնի հետ,ով երկու
տարով մեծ էր աղջկանիցս, դեռ սովորում էր և միայն տատիկ ուներ:Նրանք նստել իրար ձեռք բռնած խոսում էին, պատմում, թե ինչ-
քան են սիրում միմյանց, իսկ ես՝ հիմարս, անդա-դար երկմտում էի աբորտ անելու ու չանելու մասին:
Հաջորդ օրը՝ աշխատանքի վայրում, խորհուրդ հարցրեցի գործընկերուհուցս, ով ուրիշ հիվանդանոցի հասցե տվեց: Ես և աղջիկս
գնացինք այդ հասցեով, այնտեղ ստու-գեցին աղջկաս և ասացին, որ ամեն ինչ նորմալ է:Հետո միայնակ մտա բժշկի մոտ և պատմեցի
մտադրություններիս մասին:Նա առաջարկեց ոչ թե աբորտ անել, այլ երեխայի ծնվելուց հետո նրան թողնել հիվանդանոցում: Պայմա-
նավորվեցինք, որ աղջիկս հենց այդ հիվան-դանոցում էլ կծննդաբերի:Ամբողջ հղիության ընթացքում Անտոնն աղջկաս հետ մեկ կռ-
վում էր, մեկ հաշտվում՝ երեխային անուն մտածելով: Աղջիկս ծննդաբերեց ապրիլի 6-ին, կեսարյան հատման միջոցով:
Նա տղա ունեցավ 3 կգ 700 գրամ քաշով:Բժիշկն ինձ հարցրեց, թե արդյոք ես չեմ փոշմանել: Բայց ես անդրդվելի էի, գրեցի, որ հրա-
ժարվում եմ երեխայից մոր փոխարեն, իսկ երբ աղջիկս արթնացավ, բժիշկները նրան ասացին, որ երեխան մшհшցшծ է ծնվել: Բնա-
կա-նաբար աղջիկս հիսթերիայի մեջ ընկավ, երկար ժամանակ չէր կարողանում հաշտվել այդ մտքի հետ:Ձեզ հիմա կթվա, թե այս ա-
մենը սարսափ ֆիլմից մի հատված է, բայց ավաղ դա իմ անձնական պատմությունն է:

Այդ օրվանից 20 տարի է անցել:Աղջիկս երեք տարի անց ամուսնացավ Անտոնի հետ: Նրա տատը մահացավ, իսկ ամբողջ ունեցված-
քը թողեց Անտոնին:Աղջիկս ավարտեց համալսարանը, լավ աշխատանք ունի, նրանք միասին ունեն ամեն ինչ, բացի երեխաներից:
Աղջիկս արդեն 10 տարի է ինչ բուժվում է, սակայն անարդյունք: Երկու տարի առաջ որոշեցինք արհեստական բեղմնավորման դիմել:
Այդ նպատակով վաճառեցի հսկա տունս, գումարը տվեցի նրանց այդ ամենը կազմակերպելու համար:Երեք փորձից հետո աղջկաս
սարսափելի ախտորոշում տվեցին՝ չբերություն:
Այդ պահից սկսած աղջկաս և Ան-տոնի միջև տարաձայնություններ սկսվեցին:Տղան երեխա էր ուզում, իսկ աղջիկս չէր կարողանում
նրա ցան-կությունն իրականություն դարձնել:Մի օր լաց լինելով աղջիկս մեր տուն եկավ և ասաց, որ ստիպված է բաժան-վել Անտո-
նից, մինչդեռ ամեն ինչ այլ ընթացք կունենար, եթե իրենց երեխան ողջ լիներ: Ինքը թեկուզև առանց Անտոնի միայնակ չէր լինի:
Այդ ամենը լսելիս՝ սրտիցս արյուն էր կաթում: Սեփական ձեռքերովս քանդել էի աղջկաս տունը, խորտակել նրա կյանքը: Նա օր օրի
մարում է հուսահատությունից ու տխրությունից:Ես ուզում էի նրան ամեն ինչ պատմել, բայց չգիտեմ, թե ինչպես կարձագանքի: Երե-
խային այժմ փնտրելն անօգուտ է, չգիտես էլ, թե ինչ կլինի հետո: Այժմ նս-տած գրում եմ այս ամենի մասին ու լաց լինում:
-Աստվա՛ծ, ների՛ր ինձ իմ մեղքի համար»:
