Ես տղա ունեմ, իսկ դու,- ամեն անգամ ինձ երեսով էր տալիս հարևանուհիս, բայց երբ տղան մեծացավ․․․Մեր իրականության մեջ որ-
դի ունենալու գաղափարը շատերի համար առաջնային խնդիր է: Անպայման ուզում են որդի ունենալ: Շատ տղամարդկանց համար
դա նաև «ինքնասիրության» հարց է: Ծնողերը կարծում են, որ որդին իրենց օր ծերության տիրություն կանի,ինչպես ասում են. «թա-
ղող կունենան»:
Բայց իրականում շատ անգամ ենք ականատես լինում այլ պատկերի:Իմ հարևանի ընտանիքում 3 հրաշք աղջիկներ էին մեծանում,
խելացի, դաստիարակված, հիանալի երեխաներ էին: Բայց նրանց հայրը շարունակ ասում էր, որ իսկական տղամարдը պետք է ա-
րու զավակ ունենա, որ իր տոհմը շարունակի: Վերջապես նրա նվիրական ցանկությունը կատարվեց, ծնվեց նրա որդին: Նա բոլորին
ասում էր. «Ես արդեն որդի ունեմ, աշխարհը մի կողմ, նա մի կողմ»:

Կինն ու ամուսինը երես էին տալիս որդուն, ինչպես ասում էին. «մեր մինուճարն է, մեր հույսն ու հավատը»:Այդ մինուճարը մեծացավ
ու իսկական պատուհաս դարձավ ընտանիքի գլխին: Բակում բոլոր երեխաների հետ վիճում էր, տանը քույրերը պիտի ենթարկվեին
նրան, դպրոցում կռվարարի հեղինակություն էր ձեռք բերել, իսկ ծնողները պաշտպանում էին նրան:
Երբ հարևանները ակնարկում էին, որ տղային սխալ են դաստիարակում, մայրը վիճաբանում էր և ասում էր.«Դեռ կտեսնեք, թե ով է
լինելու իմ տղան, դուք նրա ոտքերն եք համբուրելու»:Որոշ ժամանակ անց նրանք տեղափոխվեցին մեր շենքից, ինչպես հետո իմա-
ցանք, այդ տղան գողություն էր արել հարևանների մեկի տանից և նրանք ամոթահար հեռացան շենքից:
Տարիներ անցան: Մի օր պատահաբար փողոցում հանդիպեցի հարևանուհուս՝ այդ տղայի մորը: Նա սաստիկ վիճակում էր: Ես դըժ-
վարությամբ ճանաչեցի նրան:Նա դառնագին լաց եղավ ու պատմեց,որ որդու պարտքերի պատճառով վաճառել են իրենց տունը: Նա
քույրերի մեկի տանից խոշոր գումար էր գողացել, որի համար հայտնվել էր բանտում:

Խեղճ կինը պատմեց, որ տղան հաճախ էր ծեծում հորը ու իրեն, ստիպում էր գումար գտնել իր համար: Հայրը, չդիմանալով այդ ամե-
նին, մահացել էր սրտի կաթվածից, իսկ ինքը՝ ահա հայտնվել է փողոցում, քանի որ ապրելու տեղ չունի: Եվ ապրում է դւստրերից մե-
կի տանը:
Ես նրանից բաժանվեցի շատ ծանր սրտով: Եվ շարունակ ինձ հարց էի տալիս, հասկացել է նա արդյոք, որ այդ ամենը իրենց «մինու-
ճարի» սխալ դաստիարակության արդյունքն է: Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ տղա և աղջիկ երեխաների միջև այդպիսի
տարբերակումը: Ուզում էի նրան հիշեցնել իր իսկ խոսքերը. «տղա ունենամ, որ փեսայի հույսին չմնամ»: Սաստիկ ցավալի է:
