Ես վախենում էի և կնոջս չէի ասում ճշմարտությունը, բայց պարզվում է իզուր․․․Այժմ ամենաերջանիկ տղամարդն եմ

Ես վեց ամիս է ամուսնացած եմ և երջանիկ եմ կնոջս հետ: Սակայն մի միտք շարունակ տանջում էր ինձ: Ես վա-խենում էի պատմել անցյալիս մասին, մտավախություն ունեի, որ եթե իմանա ճշմարտությունը կհեռանա ինձա-նից: Այդ երկրորդ բաժանմանը չէի դիմանա: Ես որդի ունեմ:

Որդուս մոր հետ հանդիպում էինք շուրջ 2 տարի, ես ամբողջ հոգով նվիրված էի նրան, կարծում էի, որ փոխա-դարձ է, ապագայի պլաններ էինք կառուցում: Մեր բուռն սիրո արդյունքում նա հղիացավ: Ես աշխարհի ամենա-երջանիկ մարդն էի: Հղիության լուրը ինձ հայտնելուց հետո հանկարծ մի օր նա անհետացավ, ոչ մի տեղ չէի կա-րողանում նրան գտնել:

Ու մեկ շաբաթ անց զանգահարեց, ասաց, որ պատրաստվում է ամուսնանալ ուրիշի հետ, և խնդրում է չխանգա-րել իրեն մեր երեխայի համար ապահով ապագա կառուցելու գործում: Իմ բոլոր հորդորներին նա պատասխա-նեց. «Իսկ դու ի՞նչ ես տալու մեր երեխային,դու հազիվ հացի փող ես վաստակում, իսկ այս տղամարդը նրան կա-պահովի ամեն ինչով ու երջանիկ կդարձնի»:Դրանից հետո ես նրանից,այլևս ոչ մի լուր չստացա:Թե ինչ ապրում-ներ ունեցա այդ տարիների ընթացքում, դա միայն աստված գիտի: Բայց կյանքը շարունակվում է, ու մի գեղեցիկ օր ես հանդիպեցի կնոջս:

Մի որոշ ժամանակ հանդիպեցինք, որոշեցինք ընտանիք կազմել: Եվ ահա վեց ամիս է ինչ ապրում ենք ուրախ ու երջանիկ: Մի քանի օր առաջ անծանոթ համարից զանգ եկավ հեռախոսիս: Պարզվեց նախկին ընկերուհիս է:

-Բարև, Լևոն, ես եմ,- լսվեց նրա ձայնը, — ես Երևանում եմ, ցանկանում եմ հանդիպել, գիտեմ, որ ինձ տեսնել չես ուզում, բայց կարծում եմ դեմ չես լինի հանդիպել որդուդ հետ:

Շունչս կտրվեց, ես ծնված օրվանից չէի տեսել որդուս, սիրտս արագ խփեց:
-Ասա, որտե՞ղ և ե՞րբ:

Մենք պայմանավորվեցինք, անկեղծ ասած նրան տեսնել չէի ուզում, բայց որդուս ուզում էի գրկել վայրկյան առաջ:Գնացի պայմանավորված վայրը: Մտա սրճարան ու ուրախությունից քիչ մնաց գժվեի, տեսա որդուս: Բայց վախեցա նրան գրկել, չէ որ նա ինձ չէր ճանաչում:

-Բարև Ինգա, — ասացի , բայց հայացքս չէի կտրում որդուցս, — փոքրիկ արի ծանոթնանք, ես …
-Դու իմ պապան ես, ես գիտեմ, տեսել եմ քո նկարը, — ասաց նա:

Ես գրկեցի նրան, համբույրներով ծածկեցի նրա ողջ դեմքը, ու զգացի, որ նա էլ ինձ գրկեց ու գլուխը դրեց ուսիս:

-Չզարմանաս, — ասաց Ինգան, — բայց որդուդ քեզ եմ հանձնում, — սրանից հետո նա քեզ մոտ է ապրելու:

Ես ու ամուսինս մեկնում ենք Ավստրալիա, նա հրաժավում է երեխային վերցնել, ինձ առաջարկեց նրան թողնել ծնողներիս մոտ կամ մանկատուն հանձնել: Խնդրում եմ ինձ ոչինչ չասես, ես շատ ուշ հասկացա թե ինչ սխալ եմ գործել, ուզում էի, որ մեր երեխան հարուստ ու ապահովված լինի, բայց …

Ես որդուս ձեռքը բռնած գնացի տուն: Մտածում էի, ինչպես բացատրեմ կնոջս, բացի այդ ես ու որդիս իրար գրե-թե չէին ճանաչում: Մայրը ասաց, որ նրա իրերի մեջ նա գրություն կա, որտեղ ասվում էր, թե երեխան ինչ է սի-րում ուտել, անել, ինչ նախասիրություններ ունի, պոլիկլինիկայի թղթերը: Երեկոյան աշխատանքից կինս վերա-դարձավ ու ես սպասում էի, որ տանը հիմա ռումբ կպայթի, չէ որ ես նրան խաբել էի, թաքցրել էի որդի ունենալու փաստը:

Երբ կինս ներս մտավ, Տիգրանը վազեց նրան ընդառաջ, վերցրեց ձեռքի տոպրակներն ու տարավ խոհանոց:

-Պարզվում է հյուր ունենք, և ո՞վ այս հրաշքը, — հարցրեց կինս:

-Նա հյուր չէ, նա իմ որդին է, — ասացի ես ուղիղ նայելով նրա աչքերի մեջ:

-Ի՞նչ, ինչ ասացի՞ր, դու կատակ ես անում, ինչո՞ւ ես այդ մասին ոչինչ չգիտեի և նոր եմ իմանում:

-Որովհետև վախենում էի, որ կկորցնեմ քեզ, ես ինքս էլ այսօր եմ նրան տեսել:

Ու պատմեցի ողջ եղելությունը: Լուսինեն մի պահ լռեց ու ասաց.
-Սիրելիս, ես այդքան հիմար չեմ, որ անցյալում եղածի համար խանդեմ, բացի այդ, եթե այդ կինը քեզանից չհե-ռանար, դու այսօր իմ կողքին չէիր լինի, երեխան էլ ոչ մի բանում մեղավոր չէ — ու հետո ժպտալով ասաց, — մի մտածիր, ես նրա համար լավ մայր կլինեմ:

Շնորհակալ եմ տեր Աստված

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика